Գրողը սերիալի հեղինակներից պահանջել է հասույթի իր բաժինը03.24.2023
Գրող Ջեֆ Ուիլսոնը հեղինակային իրավունքի խախտման հայց է ներկայացրել Netflix հոսքային ծառայության դեմ։ Այս մասին հայտնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «tmz.com«֊ին։
Ուիլսոնը պնդում է, որ ընկերությունը գողացել է իր «Թագուհի Աննայի վրեժը» վեպի սյուժեն «Արտաքին ափեր» խորագրով նոր սերիալի համար։ Ըստ գրողի, 2013 թվականին նա գիրք է հրատարակել, որը պատմում է չորս ընկերների մասին, որոնք գնացել են Հյուսիսային Կարոլինայի արտաքին ափերի մոտ հայտնի նավի խորտակումից հետո կորցրած գանձը փնտրելու։
Ուիլսոնը դիմել է դատարան՝ պահանջելով Netflix-ից իրեն վճարել սերիալի հոնորարների մի մասը։ Գրողը նաև կոչ է արել արգելել հոսքային ծառայությանը տարածել կամ գովազդել «Արտաքին ափեր»-ը: Նա հայտարարել է, որ իր ստեղծագործությունը նույնիսկ գովազդվել է «Discovery»-ի և «History Channel»-ի կողմից:
Գրողը պնդում է, որ «Արտաքին ափեր»֊ը ստեղծողները հիշատակել են, որ սերիալի սցենարը գրելիս ոգեշնչվել են այլ հեղինակների գործերով: Բայց ինքը կարծում է, որ սերիալի հերոսներն ու հիմնական սցենարը, պարզապես, նույնական են իր վեպի հետ։
Նշենք,որ սրանից առաջ մեկ այլ գրող՝ Քևին Վուտենը, դատի էր տվել Netflix-ին և «Արտաքին ափեր»-ի ստեղծողներին՝ պնդելով, որ նրանք գողացել են իր 2016 թվականին հրատարակված գրքի սյուժեն: Հայցը մերժվել էր, քանի որ դատավորը բավարար նմանություններ չէր տեսել քննության առարկա հանդիսացող ստեղծագործությունների միջև։