Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներքին և արտաքին էմիգրացիայի հիմնախնդիրները ըստ «Տեատր․doc»֊ի

03.29.2023


«Երկնագույն փականագործը» այսպես է կոչվում բեմադրությունը, որի պրեմիերան առաջիկայում իր հանդիսատեսին կներկայացնի Մոսկվայի «Տեատր․doc» մասնավոր թատրոնը։ Այն ժամանակակից ռուսաստանցի դրամատուրգ Միխայիլ Դունենկովի «Ես, ինչպես Ալիսան, այլևս չեմ զարմանում» պիեսի հիման վրա պատրաստել է ռեժիսոր Ռուսլան Մալիկովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թեև այս պիեսը գրվել է 2006թ․֊ին, այնուամենայնիվ, բարձրացնում է հարցեր, որոնք 2023թ․֊ին դադարել են հռետորական լինելուց։ Այն շոշափում է էմիգրացիայի թեման։ Ընդ որում, խոսքը մարդու ներքին և արտաքին, այսինքն՝ աշխարհագրական էմիգրացիայի մասին է։

«Երկնագույն փականագործի» գլխավոր հերոսը թողնում է ստեղծագործական մասնագիտությունը և գնում գործարան, այսինքն «դեպի ժողովուրդը», որպեսզի խորասուզվի «սովորական մարդկանց» իրական կյանքի մեջ և շեղվի իմաստների բարդությունից։ Սակայն, պարզվում է, որ նաև այստեղ, անծայրածիր արտադրամասերում և հոգնատանջ աշխատանքում, ամեն բան չէ,այնքան պարզ։

«Գործարանային արտադրամասի բնակիչները, պարզվում է, որ հանելուկային են և լակոնիկ, ինչպես ճապոնական հոքուն։ Ոչ սթափ փականագործների շարժումները և առոգանությունը հիշեցնում են Քաբուկի թատրոնի ռիթմերը»,֊ նշել են թատրոնում և ընդգծել, որ «Բարու և Չարի պայքարը մութ սենյակում» ճապոանական թատերախմբի ներկայացմամբ, այս դեպքում ներկայացվում է նոր իմաստով։

Նշենք, որ այս ներկայացման պրեմիերան նախատեսված է ապրիլի 1֊ին՝ «Տեատր․doc»֊ի համահիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Ուգարովի հիշատակի օրը և «DOC֊ը կղզու վրա» թատերական հարթակում հանդես գալու վերջին օրը՝ ապրիլի 26 ֊ին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 309 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ