Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումից հետո դերասանը ինքնասպանության փորձ է կատարել

03.30.2023


Ռուսաստանի Բուրիաթիայի հանրապետության Ուլան֊Ուդե քաղաքի Բեստուժևի անվան թատրոնի դերասան Արթուր Շուվալովը «Թատրոն։ Շրջված» ներկայացումից հետո, հանդիսատեսի առջև խոնարհումների ժամանակ, հայտարարելով, որ իրեն արդեն մեկ տարի փորձում են ազատել աշխատանքից, ստորացնում են և զրկում փողից, գրպանից հանել է ածելին և բեմում, հանդիսատեսի աչքի առաջ կտրել սեփական ձեռքի արյունատար անօթները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

«Կներեք, ես հոգնել եմ, ես չեմ կարող, ես այլևս ընտրություն չունեմ։Ես չեմ ցանկանում լսել, որ արտիստները նույնական են հնագույն մասնագիտության հետ, և կարծում եմ, որ մեր հանդիսատեսը արժանի է խելացի ռեժիսուրայի»,֊ հայտարարել է դերասանը բեմից։ Իր մահվան համար Շուվալովը մեղադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոյին և տնօրեն Նատալյա Սվետոզարովային։

Նշենք, որ մինչ այս դեպքը, թատրոնում աշխատանքից հեռացրել էին Շուվալովի կնոջը՝ Սվետլանա Պոլյանսկայային։

Դերասանը ողջ է մնացել։ Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության Արթուր Շուվալովը երեք երեխայի հայր է և օնկոլոգիական հիվանդ է։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 166 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ