Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ փորձագետների, գներն, այնուամենայնիվ, կբարձրանան

03.30.2023


Ռուսաստանում շոու կազմակերպելու դեկորացիաների, հագուստների, հատուկ էֆեկտների և անհրաժեշտ ծախսերի մյուս հոդվածների գները բարձրացել են։ Ըստ «ԻնտերՄեդիա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Սաֆրոնովի շոուների արտադրության ծախսերն, ընդհանուր առմամբ, ավելացել են 30 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Սաֆրոնովի կարծիքով, գներն առաջին հերթին թանկացել են տեխնիկական անձնակզմերի և տրանսպորտի համար կատարվող ծախսերի հաշվին։ Իսկ շոուները ճարահատյալ դարձել են համեստ և, տեխնալոգիական հագեցվածության և սցենաագրաֆիայի առումով, առավել էժան։

Ռուսաստանի համերգային արդյունաբերության ներկայացուցիչները նշել են, որ գների աճին նպաստել են բազմաթիվ գործոններ, որոնցից են նաև պատժամիջոցները և լոգիստիկայի հետ առնչվող բարդությունները։ Օրինակ, որոշ բեմական սարքավորումների ներկրումը Ռուսաստան այժմ արգելված է։
Դա հնարավոր չէ իրականացնել, նույնիսկ, զուգահեռ ներմուծմամբ, նշել են փորձագետները։ Այդ պատճառով կազմակերպիչները և վարձույթ իրականացնողները սկսել են ավելի շատ շրջվել ռուսաստանցի արտադրողների կողը։ Բացի այդ, շոուների կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց ոլորտում կարևոր գործընկեր կկարողանա դառնալ Չինաստանը։

Ասենք, որ, իրենք՝ արտիստները գլոբալ փոփոխություններ դեռ չեն արձանագրել։ Ինչպես նշել է երգչուհի Սլավայի համերգային տնօրենն, օրինակ, իրենց համար անհրաժեշտ ամեն ինչ կարողանում են գտնել ներքին շուկայում։

Նա նաև ընդգծել է, որ, ըստ էության, իրենք մեծ փոփոխություններ չեն զգացել, տոմսերի գինը չեն բարձրացրել, աշխատում են նախկինի պես։ Ավելին երգչուհու համերգային տնօրենն ասել է, որ հիմա ավելի շատ հանդիսականներ են գալիս իրենց համերգներին, որովհետև, «իչպես երևում է, պետք է լիցքավորվել դրական էմոցիաներով»։

Իրավիճակին լավատեսորեն չեն նայում մասնագետները։ Փորձագիտական մակարդակներում կարծում են, որ առաջիկայում համերգների տոմսերի գներն, այնուամենայնիվ, կբարձրանան։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 232 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ