Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտարարվել է դրամատուրգների մրցույթ՝ «Թատրոնի մարգարիտը» խորագրով

04.17.2023


Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում գործող Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի պետական ակադեմիական թատրոնը, որը համարվում է այդ երկրի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, նախապատրաստվում է նշել հիմնադրման 275֊ամյակը։ Հոբելյանի շրջանակներում հայտարարվել է դրամատուրգների մրցույթ՝ «Թատրոնի մարգարիտը» խորագրով և նվիրված է ռուսաստանցի առաջին պրոֆեսիոնալ դերասանին և նրա ժամանակաշրջանին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.a,»֊ը՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Մրցույթի նպատակն է ստանալ այնպիսի ստեղծագործություններ, որոնցում հեղինակները կփորձեն իմաստավորել Ռուսաստանում 17֊րդ դարում պրոֆեսիոնալ թատրոնի սկզբնավորման ժամանակաշրջանը՝ ժամանակակից թատրոնի լեզվով և արտահայտչամիջոցներով։ Կազմակերպիչները դրամատուրգներից ակնկալում են այնպիսի ստեղծագործություններ, որոնց հերոսները լինեն ոչ միայն Վոլկովն ու նրա շրջապատի մարդիկ, այլև արտիստի նշանավոր ժամանակակիցները, մշակութային ու քաղաքական գործիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցել են առաջին ռուսաստանյան պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը։

Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է իրենց պիեսները գրեն երեք ձևաչափերից մեկով՝ իմմերսիվ բեմադրություն֊պրոմենադ, կենսագրական դրամա, և ազատ ձևաչափ։

Մրցույթը ամփոփվելու է Ֆյոդր Վոլկովի ծննդյան 295֊րդ տարելիցի օրը, 2024թ․֊ի փետրվարի 20֊ին։ Այդ օրը Վոլկովի անվան թատրոնի արտիստների մասնակցությամբ կկայանան մրցութային պիեսների ընթերցումներ, որոնցից լավագույները կընտրվեն ապագայում բեմադրվելու և 2025 թ․֊ին թատրոնի 275 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 161 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ