Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Սերեբրեննիկովի բաց նամակը ձերբակալված ռեժիսոր Բերկովիչին

05.08.2023


Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով Եվրոպա տարագրված հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը հրապարակել է բաց նամակ՝ հասցեագրված օրերս ձերբակալված իր աշակերտուհի Ժենյա Բերկովիչին։ Նամակը հրապարակված է Telegram֊ալիքում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Սերեբրեննիկովը մասնավորապես գրում է․

«Ժենկա․ Միշտ ցանկացել եմ ասել, թե ինչպես եմ քեզ սիրում, սակայն «Կուրսի վարպետի»մեկնարկային խստությունս չի թույլատրել; Դու իմ սիրելի աշակերտուհին ես։ Ամենքից տաղանդավորը, ամենքից խելքովը, ամենքից ազատը։ Դու երկու երեխաների մայր ես։ Ռեժիսոր, բանաստեղծ, դրամատուրգ․․․ Քեզնով պետք է հպարտանալ։ Յուրաքանչյուր նորմալ երկրի մշակույթի համար այդպիսի մարդիկ հազվադեպ են, հրաշք, հպարտություն։ Բայց Ռուսաստանում ամեն ինչ հակառակն է․․․»։

Սերեբրեննիկովն իր զարմանքն է հայտնում այն հիմնավորման համար, որով ձերբակալվել է իր «ազնիվ, զոհաբերությունների ունակ, յուրահատուկ» աշակերտուհին։ «Ահաբեկչության արդարացում»։ Այդպիսի որակում է ստացել Բերկովիչի բեմադրությունը, որը նա պատրաստել է ըստ իր հետ միևնույն ժամանակ ձերբակալված դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի «Ֆինիստ պարզ բազե» պիեսի։

Սերեբրեննիկովը նշում է, որ այդ թատերգությունը և բեմադրությունը մի գործ է, որը պայքարում է ահաբեկչության դեմ, բղավում է այդ ցավի մասին։

«Բայց,֊ նշում է նա,֊ յուրաքանչյուր արվեստագետի համար միշտ կարելի է գտնել «մատնիչ»֊ փորձագետ» կամ «համազգեստավոր արվեստաբան», որը ամեն ինչ կփոխի ամեն բան, ինչ որ պատվիրված է իրենց․․․»։

«Ժեն,֊ գրում է Սերեբրեննիկովը,֊ ես կարող եմ միայն հուսահատությունից հայհոյել և գրել այս տեքստը։ Դու հրաշալի ես։ Լավագույնը։ Յուրահատուկը։ Սիրելին։ Ներիր, որ քեզ սովորեցրել եմ չխաբել և չվախենալ, սովորեցրել եմ ազնիվ թատրոնին, սովորեցրել եմ «խոսել» և «լինել»։
Սերեբրեննիկովը վստահ է և համոզված, որ Բերկովիչը կդիմանա, որովհետև նա ուժեղ է։

«Քեզ ապետք է անցնել դժոխքի միջով, իսկ հետո թեթև կլինի։ Հիշու՞մ ես Անույի «Ճնճղուկը» պիեսը, որով դու նշեցիր քո դեբյուտը «MXT»֊ում։ Ամեն ինչ հենց այդպես է։ Սկզբում ցավոտ է, շատ ցավոտ, իսկ հետո ավելի թեթև։ Հավատը, որ դու ճիշտ ես և ոչնչում մեղավոր չես, կփրկի, անգամ, ամենասարսափելի դժոխքում»,֊ վերջում ընդգծել է Կիրիլ Սերեբրեննիկովը։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 175 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ