Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլխավոր դիրիժոր Աղաջանյանի և նոր ղեկավարության հայացքները տարբեր են

05.11.2023


Ռուսաստանի առաջատար մշակութային հաստատություններից մեկի՝ Պերմի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Դովլաթ Անզարոնովը առանց որևէ հիմնավորման ազատվել է աշխատանքից։ 2021թ․֊ին թատրոնի ղեկավար նշանակված Անզարոնովի աշխատանքային պայմանագրի ժամկետը գործատուի՝ մարզի մշակույթի նախարարության հետ լրանալու էր միայն 2024 թ․֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Հատկանշական է, որ գլխավոր տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ լուծարող տարածաշրջանային գերատեսչության նախարար Ալլա Պլատոնովան ավելի վաղ թերթերից մեկում շնորհակալություն է հայտնե թատրոնի տնօրենին լավ աշխատանքի համար։ «Նա ստանձնելով երկրի լավագույն թատրոններից մեկի ղեկավարությունը դժվար ժամանակաշրջանում, կարողացել է շարունակել և զարգացնել գոյություն ունեցող ավանդույթները, այնպիսիք, ինչպիսիք են օպերաների համերգային կատարումները, մեծ հյուրախաղերը և այլն։ Նրա նվաճումները անվիճելի են»։

Իրեն լավագույն կողմերով դրսևարած տնօրենի հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև թատրոնի գլխավոր դիրիժոր Միհրան Աղաջանյանը։ Նա այս թատրոնի նվագախմբի ղեկավարի հարթակ վերջին անգամ կբարձրանա Վերդիի հունիսի 14֊ին նշանակված «Պար֊դիմակահանդես» օպերայի պրեմիերայից հետո։

2022թ․֊ի փետրվարին Պերմի թատրոնում աշխատելու հրավիրված Աղաջանյանը, որին սոցցանցերի ակտիվիստ անվանել հնարավոր չէ, այնուամենայնիվ, կատարել է թատրոնի նոր նշանակված ղեկավարների մասին հետևյալ գրառումը․ «Իմ և այս այս մարդկանց հայացքները թատերական գործի մեջ տարբեր են, և ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը կարող է խնդրահարույց լինել»» Գլխավոր դիրիժորը կարծում է, որ ամեն երկու տարին մեկ ղեկավարություն փոխելով, ամեն անգամ փոխելով նաև ընթացքի ուղղությունը, որով պետք է բոլորը գնային, այս թատրոնի կոլեկտիվին արժանի գործելակերպ չէ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ