«Էյնշտեյնը և Մարգարիտան» կրկին չեղյալ են հայտարարվել 05.17.2023
Վաղը՝ մայիսի 18-in Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի երիտասարդության պալատում կայանալիք «Էյնշտեյնը և Մարգարիտան» ներկայացումը հայտնի դերասաններ Ալեքսեյ Սերեբրյակովի և Քսենյա Ռապպոպորտի գլխավոր դերակատարմամբ, չեղյալ է համարվել։ «ՏԱՍՍ»֊ը տեղեկացրել է, որ վաճառված տոմսերը թատրոնը ետ է վերցրել։
Կազմակերպիչները հայտարարել են, որ մոսկվացի երկու հայտնի արտիստների մասնակցությամբ բեմադրությունը չի ցուցադրվելու «տեխնիկական պատճառներով»։
Ի դեպ, փետրվարի կեսերին այս բեմադրությունը չեղյալ է համարվել նաև Սանկտ֊Պետերբուրգում։ Այդ ժամանակ նույնպես ցուցադրության տապալումը բացատրվել է «տեխնիկական պատճառներով»։
«Էյնշտեյնը և Մարգարիտան» բեմադրությունը «սիրո և ատոմային ռումբի» մասին է, որը ռեժիսոր Ալեքսանդր Մարինը պատրաստել է ըստ Ալեքսանդր Գելմանի «Ալմար» ստեղծագործության։ Պրեմերային ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում, որից հետո թատերախումբը սկսել է հանդես գալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Այս թեմայով այլ հղումներ-1