Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմական ընթերցումներ ի պաշտպանություն կալանավորված դրամատուրգի և ռեժիսորի

05.26.2023


Այսօր, մայիսի 26֊ին Ղազախստանում, Ալմաթիի «ԱՐԹիՇՈԿ» թատրոնի Մեծ բեմում բեմական ընթերցմամբ կներկայացվի ռուսաստանցի երիտասարդ դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի «Ֆինիստ պարզ բազե» պիեսը։ Թատրոնի ռեժիսոր Գալինա Պյանովան հայտարարել է, որ պլանավորում են «Ֆինիստ․․․»֊ը յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ընթերցել տարբեր դերասանական կազմով։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պիեսի հեղինակ Պետրիյչուկը գտնվում է կալանքի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ասենք որ ռուսաստանցի երիտասարդ դրամատուրգի այս պիեսը բեմական ընթերցմամբ, շվեդերեն վերջերս ներկայացվել է նաև Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմի «Dramaten» արքայական թատրոնում՝ ի օժանդակության Ռուսաստանում կալանքի տակ գտնվող պիեսի հեղինակի։

Հիշեցնենք, որ մայիսի 4֊ին դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը և ռեժիսոր Ժենյա Բերկովիչը Մոսկվայում ձերբակալվել են և հաջորդ օրը երկու ամսով կալանավորվել։ «Ֆինիստ պարզ բազե» բեմադրության հեղինակները մեղադրվում են մասսայականորեն ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 309 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ