Եգիպտացիները բողոքում են, որ Կլեոպատրա թագուհու կերպարը խեղաթյուրվել է05.29.2023
Եգիպտոսի Գլխավոր դատախազությունը ստացել է բողոք, որի հեղինակները պահանջում են իրենց երկրում արգելել «Netflix» սթրիմինգային տիրույթում «Թագուհի Կլեոպատրա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Այդ մասին «El Watan» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru․֊ին։
Ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը բրիտանացի սևամորթ դերասանուհի Ադել Ջեյմսն է, «Netflix»֊ում կայացել է մայիսի 10֊ին։
Նշենք, որ մինչ այդ, դեռ ապրիլ ամսին, երբ ցուցադրվել է այդ ֆիլմի թրեյլերը, եգիպտոսում արդեն այդ հիմքի վրա սկսել էին հնչել քննադատական խոսքեր։
Գլխավոր դատախազությանը ներկայացված բողոքում նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել առանց գեղարվեստական գաղափարի և դրա իրականացման եղանակի շուրջ Եգիպտոսի հնությունների գործերով նախարարության հետ համաձայնեցման։ Բողոքի հեղինակը Մշակույթի նախարարության իրավունքի հարցերով խորհրդական Էսսամ Ռեֆաաթն ընդգծել է, որ «Netflix»֊ը խեղաթյուրել է հայտնի պատմական կերպարը, դրանով իսկ կատարելով պատմական կեղծարարություն։
Ռաֆաթը կարծիք է հայտնել, որ ֆիլմի հեղինակները պետք է դիմեին մասնագետներին, որպեսզի կարողանային ճիշտ պատկերել գլխավոր կերպարին։
Եգիպտացի հնագետները նշում են, որ Կլեոպատրան սևամորթ չի եղել։ Նա ծագումով մակեդոնական Պտղոմեոսյան դինաստիայից է և գահ է բարձրացել 18 տարեկան հասակում։ Նա հայտնի է եղել իր սուր մտքով, կրթվածությամբ և ճակատագրական հմայքով։ Նրա կերպարը շղարշված է լեգենդներով և բազմաթիվ դրամատիկ սիրային պատմություններով։ Ըստ որոշ պատմական տեղեկությունների, նա և իր սրած տղամարդը՝ հռեմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը միասին ինքնասպանություն են գործել այն բանից հետո, երբ վերջինս Ակցիումի մոտ տեղի ունեցած ծովային մարտում պարտվել է Օկտավիանոս կայսրին։ Ենթադրվում է, որ ինքնասպանները հուղարկավորվել են ընդհանուր գերեզմանում, որը գտնվելու վայրը մինչև այսօր չի հայտնաբերված։