Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաստելլուչչիի կազմակերպած գործողությունն այստեղ է, և այն էական է

06.06.2023


«Մարդ էակների մարդկայնորեն օգտագործում»։ Սա իտալացի հայտնի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչիի Ռուսաստանում պատրաստած միակ բեմադրության վերնագիրն է։ Նա հայտնի է իր հզոր, միաժամանակ վախեցնող նախագծերով, որոնցում միշտ տեսանելի է, որ դրանք ստեղծված են փիլիսոփայի, հետազորողի և արվեստագետի կողմից։ Այդ մասին « teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Կաստելլուչչիի աշխարհը անդունդի աշխարհ է, որը բացվում է ժամանակակից մարդու որքերի տակ։ Բայց, դրա հետ մեկտեղ, մարդը միաձույլ է տիեզերական բարուն և չարին, ճշմարտության որոնմանը և ապոկալիպսիսի հանդիման հենարանին։

Կաստելլուչչիի «ռուսաստանայան» բեմադրությունը կայացել է 2015թ․֊ին, Մոսկվայի «Ստանիսլավսկի Էլեկտրաթատրոնում»: Սակայն այն հազվադեպ է ցուցադրվում, քանի որ կան բարդություններ բեմադրության հարդարանքը մոնտաժելու, և բեմական տարածքի մեջ նաև ճեմասրահը ընդգրկելու պատճառով։
Ի դեպ, ճեմասրահում է տեղի ունենում բեմադրության առաջին գործողության առաջին մասը։ Հանդիսատեսների (ճիշտ կլինի ասել ներկայացման մասնակիցների) թիվը սահմանափակված է մինչև հարյուրի։ Բոլորը միասին հիշեցնում են հսկայական շրջանի դանդաղ շարժի հետ շարժվող արարողակարգ։

Շրջանի վրա գրված են Ջեներալիսսիմոյի արհեստական լեզվի առանձին բառեր և տառեր, ամմիակի հոտի հետ (հանդիսատեսները հատուկ զգուշացնում են այդ կարճ յուրահատկության մասին, բայց մենք արդեն բոլորս վարժեցված ենք դիմակներ օգտագործելուն), վերջում կոկորդային երգ, որը անվերջ է ինչպես ցանկացած ներկա․․․ Կաստելլուչչիի կազմակերպած պերֆորմատիվ գործողությունը կարելի է վերապրել որպես տպավորություն, կամ կարելի մանրամասն ուսումնասիրել ենթատեքստը՝ այն այստեղ է, և այն էական է։

«Մարդ էակների մարդկայնորեն օգտագործում»֊ը հիմնված է Հիսուսի կողմից Ղազարոսին վերակենդանացնելու աստվածաշնչյան սյուժեի վրա։ Ամմիակի հոտը պետք է հիշեցնի մարմնի ժամանակավորության մասին։ Լեզուն, որով հաղորդակցվում են այս բեմադրության մեջ, աստիճաբար նվազում է և, ի վերջո, հասնում մի քանի բառի։

«Ընդհանուր լեզվաբանության կուրս»։ Սա աշխարհի համընդհանուր բնույթն ուսումնասիրելու Կասելլուչչիի ձգտման կոդավորած ենթավերնագիրն է։ Որպեսզի դա անի, նա իրեն դաշնակից է ընտրում թատրոնը, ինստալացիան, մաթեմատիկական բանաձևը և աստվածաշնչյան պատումը։ Իսկ հանդիսատեսը դառնում է այդ ամենի համահեղինակը․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 284 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ