Հանդիսատեսների փողերը վերադարձնելու հիմնախնդիրներն ու առաջարկությունները06.06.2023
Կորոնավիրուսային համաճարակից և Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից ի վեր Ռուսաստանում չեղյալ են համարվել տասնյակ համերգներ և մշակութային այլ միջոցառումներ, որի հետևանքով հանդիսատեսների չմարած տոմսերի ընդհանուր գումարը գերազանցել է 8 մլրդ ռուբլին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։
Մշակութային ոլորտում գործունեություն իրականացնողների խոստովանությամբ հիմա հանդիսատեսներին են փորձում վերադարձնել նրանց փողերը։ Ընդ որում, այդ գործընթացը կատարվում է կամ օրենքով սահմանված 180 օրվա ժամկետը խախտելով, կամ՝ դրամը ընդհանրապես չի վերադարձվում, թեև տոմս վաճառող ընկերությունները խոստանում են վերադարձնել ամբողջ գումարը, սակայն մի վերապահմամբ՝ ոչ միանգամից։
Երաժշտական շուկայի վերլուծաբանները և համերգների կազմակերպիչները իրենց պարտականություններում արձանագրվող դանդաղկոտությունը բացատրում են ոլորտի ներդրումային բնույթով։
Ի դեպ, իրավաբանները խորհուրդ են տալիս չսպասել օրենքով սահմանված ժամկետներին և դիմել դատարաններ, իսկ կազմակերպիչները և օպերատորները առաջարկում են ստեղծել թեժ հեռախոսակապ՝ դրամը վերադարձնելու հիմնախնդիրներն ավելի օպերատիվ կարգով լուծելու համար։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։