Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաագայի դատարանի վճռով սկյութական գանձերը կվերադարձվեն Կիևին

06.09.2023

Այսօր, հունիսի 9֊ին, Հաագայի Գերագույն դատարանը 2014 թվականին Ամստերդամում ցուցադրված Ղրիմի թանգարանների սկյութական մշակույթի գանձերի հավաքածուները, որոնք ցուցադրվել են մինչև Մոսկվայի կողմից Ղրիմի գրավումը, համարել է Կիևի սեփականությունը: Այդ մասին «newsinfrance.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այս դատավարական գործընթացը, որ շարունակվում էր գրեթե մեկ տասնամյակ, վերջին դատական վճիռն է Նիդերլանդներում «Սկյութական ոսկու» վերաբերյալ։

Ուկրաինան և օկուպացված Ղրիմում գտնվող 4 թանգարանները պահանջել են վերադարձնել այդ ցուցանմուշները, որոնք տարիներ առաջ ներկայացվել են Նիդերլանդներում՝ «Ղրիմ։ Սև ծովի գաղտնիքները և ոսկին» խորագրով ցուցահանդեսում։ Բայց Ամստերդամի համալասարանի Ալլարդա֊Պիրսոնի հնագիտական թանգարանը հայտարարել էր, որ այդ պահանջը չի կատարի, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, թե ո՞ր երկրին պետք է վերադարձնի հավաքածոները։

«Ալլարդա֊Պիրսոնի թանգարանը գեղարվեստական արժեքները պետք է փոխանցի ուկրաինական պետությանը, և ոչ թե Ղրիմի թանգարաններին»,֊ հայտարարել է Նիդերլանդների Գերագույն դատարանը։

Այս որոշումը նաև ուժի մեջ է թողել նիդերլանդական ստորին դատական ատյանների վճիռները՝ գանձերը Կիևին վերադարձնելու վերաբերյալ, մինչև Ղրիմում իրավիճակի կարգավորումը։

«Այս որոշմամբ Գերագույն դատարանը վերջակետ դրեց դատական քննությանը»,֊ նշված է Հաագայի դատարանի մամլո հաղորդագրության մեջ։

Գերագույն դատարանի դատավորները նշել են, որ Ուկրաինան ունի «օրինական հետաքրքրություն իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 175 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ