Բեռլինում մեկնարկել է աշխարհի հեղինակավար կինոփառատոններից մեկը02.07.2014
Աշխարհում առավել հեղինակավոր 3 կինոստուգատեսերից մեկը՝ Բեռլինի կինոփառատոնը երեկ մեկնարկեց Գերմանիայի նշանավոր քաղաքի «Berlinale Palast» պալատում: Այդ մասին հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները:
Կաննի և Վենետիկի կինոփառատոներին համարժեք կինոֆորումը բացվեց ամերիկյան «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» » կինոնկարի ցուցադրմամբ:
Ռեժիսոր Ուես Անդերսոնի ֆիլմը պատմում է լեգենդար հյուրանոցային ծառայողի մասին, ով եվրոպական այդ հաստատությունում աշխատել է 20-րդ դարի առաջին կեսին: Դա մի ֆիլմ է, որտեղ անդրադարձ է կատարվում երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում Եվրոպան ցնցած իրադարձություններին:
Կինոփառատոնի բացմանը ներկա էր այս ֆիլմի աստեղային ողջ կազմը՝ Ֆայնսը, Թիլդա Սուինթոնը, Ուիլլեմ Դեֆոն, Բիլլ Մյուրեյը, Ջեֆ Գոլդբլյումը:
Առաջիկա 10 օրերի ընթացքում այստեղ կժամանեն նաև Ջորջ Կլունին, Մեթ Դեյմոնը, Դիանա Կրյուգերը, Պիրս Բրոնսանը, Կատրին Դենյովը:
Բեռլինալեի հիմնական ծրագրում ներառված է 20 ֆիլմ:
Հիմնական մրցութային ժյուրին ղեկավարում է ամերիկացի պրոդյուսեր և սցենարիստ Ջեյմս Շամուսը: Ենթադրվում է, որ մինչև փետրվարի 16-ը փառատոն կայցելի մոտ կես մլն. հանդիսատես: