Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպե՞ս չմանրել սեփական տաղանդը փողի հետ. ընտրության արդիականությունը

02.11.2014

Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը կրկին բեմ բարձրացավ սիրված դերասան Դմիտրի Խառատյանը: Էդվարդ Ռաձինսկու «Ոչ հեռախոսային զրույց» երաժշտադրամատիկական ստեղծագործության մեջ նա կատարում է նույն դերը, ինչը նույն թեմայով, դեռ խորհրդային տարիներին նկարահանված «Օլգա Սերգևնա» հեռուստանովելում մարմնավորել է Արմեն Ջիգարխանյանը: Այս թեմայով թատերական նոր աշխատանքի մասին հարցազրույցում Խառատյանն իր մտքերն է կիսում խորհրդային անցյալի կինոյի և այսօրվա հրապույրների մասին:

- Դուք հաճախ չեք երևում բեմում: Ի՞նչն է այս հին խորհրդային սերիալի նախագծում Ձեզ գրավել: Սովետական անցյալի կարո՞տը: Միքայել Թարիվերդիևի երաժշտությու՞նը:
- Ի սկզբանե բառն էր: Այնպես որ սկսենք դրամատուրգիայից: Իմ կարծիքով սա Էդվարդ Ռաձինսկու շատ հզոր ստեղծագործություններից է: Ռաձինսկին, ընդհանրապես բարդ հեղինակ է: Նա խորն է, մտածող և բոլորովին ոչ ժամանցային: Եվ ֆիլմն էլ ստացվել է ոչ պարզ, որը բարձրացնում է ինչ-որ կարևոր էական հարցեր: Իմ համար սա չափանշային հեռուստաֆիլմերից մեկն է, որը պատմում է խորհրդային գիտական մտավորականության մասին:

1970-ական թվականներին, երբ կինոնկարը թողարկվեց, ես այն չեմ դիտել, այն ժամանակ ես 15-16 տարեկան էի: Բայց ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Արմեն Բորիսի Ջիգարխանյանին, ում հետ ծանոթ եմ շատ վաղուցվանից: Այդ իսկ պատճառով, երբ թատրոնի նրա թիմը ինձ առաջարկեց ծանոթանալ նյութի հետ, ես ուրախությամբ համաձայնվեցի:

Ֆիլմը նայեցի և ինձ համար հայտնաբերեցի իսկական մի գանձարան: Այնտեղ հիանալի դերասանների ամբողջական աստղաբույլ էր հավաքված՝ Տատյանա Դորոնինա, Արմեն Ջիգարխանյան, Օլեգ Եֆրեմով, Մարինա Նեյոլովա, Լև Դուրով: Ի դեպ, մեր ներկայացման մեջ Արմեն Բորիսովիչը նույնպես մասնակցում է և հանդիսատեսները նրա ձայնը կլսեն հեռախոսով: Նա խաղում է Լաբորատորիայի ղեկավարի դերը, որին կինոնկարում հանճարեղորեն մարմնավորել է Ռոստիսլավ Պլյատը:

- Բայց և այնպես Ռաձինսկու պիեսը ամբողջովին այնտեղից է՝ խորհրդային ժամանակներից: Եվ օվկիանոսագետ Օլգա Սերգեևնային գիտության և կյանքի միջև ծվատվելը տիպական խորհրդային է: Որքանո՞վ է հրատապ այսօր այդ թեման:
- Իմ կարծիքով այն հնչում է բացարձակ ժամանակակից և, կարող է, նույնիսկ, ավելի արդիական է, քան նախկինում: Մեր օրերում խայծերը և շահը յուրաքանչյուր օժտված մարդուն կանգնեցնում է ընտրության առջև՝ ինչպե՞ս չմանրել սեփական տաղանդը փողի հետ: Ահա իմ հերոսը, հանճարեղ մաթեմատիկոս է, աշխատում է ավտոմեքենաների տեխնիկական ծառայության կայանում, որովհետև այնտեղ նա աշխատում է 3 անգամ ավելի, քան իր գիտական լաբորատորիայում: Եվ յուրաքանչյուր ակադեմիկոս կռացած կգնա նրա մոտ օգնություն խնդրելու: Այնպես որ, փոխզիջման հիմնախնդիրը, մարդու պատասխանատվության հիմնախնդիրը Աստծո կողմից իրեն տված տաղանդի համար շատ հրատապ է:
- Բայց և այնպես խորհրդային ժամանակների նկատմամբ կարոտի ստվերը ներկայացման մեջ կա՞:
- Իհարկե, այնտեղ կա ինչ-որ ռետրոյի ստվեր, սովետական կյանքի ծանոթ նշաններ, կենցաղի ինչ-որ դետալներ: Բայց դրա մեջ կա իր հմայքը: Իմ, 1960թ.-ին ծնվածիս համար, մեր կյանքի այդ շրջանը շատ մոտ է: Դա իմ մանկությունն է, ուսանողությունը, անհոգ պատանեկությունը, մեծ հույսերով առատ առաջին դերերը կինոյում: Եվ, հետո, ժամանակային հեռավորությունից ավելի հեշտ է հասկանալ մեր երկրի ամբողջ պատմությունը, ուր էինք մենք գնում և ուր հասանք արդյունքում:

- Ձեր մոտ այնքան էլ ներկայացումչի ստացվել, այլ ինչ-որ երաժշտական-դրամատիկական գործողություն, որտեղ մեծ դեր է խաղում Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը: Իսկ Դուք այնտեղ երգու՞մ եք:
- Այդ ներկայացման ժանրը, իրոք, դժվար է որոշել: Հնչեղ դերը՝ դա ներկայացման լիարժեք գործող անձն է: Մենք երաժշտության հետ գտնվում ենք մշտական երկխոսության մեջ: Եվ դա շատ է օգնում: Բայց ես, ինքս, ցավոք սրտի, չեմ երգում: Այդպես էլ չկարողացա համոզել պրոդյուսերներին, թե ինչու՞ եք ընտրել երգող դերասանին, բայց երգել չեք թույլատրում:

- Չե՞ք հոգնել ռետրոյից: Չէի՞ք ցանկանա խաղալ մի ժամանակակից պիեսում, ինչ-որ մի պահանջված և երիտասարդ ռեժիսորի մոտ:
- Ինչ-որ չեմ մտածել այդ մասին: Առաջարկներ եղել են, բայց ես ինչ-որ հոգնել եմ մասնավոր թատրոնից (անտրեպրիզից): Թեև կա մի երաժշտական նախագիծ: Գուցե դրա հետ կապված ինչ-որ բան ստացվի:

- Իսկ ի՞նչ կասեք կինոյի մասին:
- Օրերս ավարտեցինք «Բոցման ճայը» կատակերգության ձայնագրությունները: Ես այնտեղ խաղում եմ գլխավոր հերոսի, համոզված ամուրիի դերը, ով չորս սերիա շարունակ փնտրում է իր համար հարսնացու: Իսկ որպես պրոդյուսեր ես պատրաստում եմ պատմական-արկածային «Նավահանգիստ-Ռոսս» ֆիլմը՝ ֆանտաստիկայի տարրերով: Դա իրական ռուսական նավահանգիստ է՝ Ամերիկայում, որը մինչև հիմա գոյություն ունի:

Ըստ ֆիլմի սյուժեի, մի լրագրող գնում է այդ նավահանգստի 200 ամյակի մասին հաղորդում պատրաստելու: Նա հանկարծակի հայտնվում է անցյալում և փորձում է փոխել պատմության ընթացքը, որպեսզի Ամերիկայի այդ մասը մնա Ռուսաստանին: Սակայն, արդյունքում, նրան հաջողվում է միայն… սեփական անձին փոխել: Ֆիլմը բարձր բյուջետային է, նախատեսված է ընտանեկան դիտման համար: Հուսով եմ այն կգտնի իր հանդիսատեսին: Պրեմիերան նախատեսված է հունիս ամսին:
Աղբյուրը՝ «izvestia.ru »
    Դիտվել է 1299 անգամ
    12345678910