«Օսկար»-ից առաջ՝ BAFTA 02.17.2014
Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությունում լավագույնն է ճանաչվել Ստիվ Մաքքուինի «12 տարի ստրկության մեջ» պատմակենսագրական ֆիլմը: Այդ մասին «РИА Новости»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը նույնպես բաժին է հասել այդ ֆիլմին: BAFTA-ի պատվավոր դափնեկիր է դարձել կինոնկարի գլխավոր դերակատար Չիվետել Էջիոֆորին:
Բրիտանական մրցանակները դափնեկիրներին հանձնվեցին կիրակի՝ «Քովենտ Գարդեն» Թագավորական օպերայի և բալետի թատրոնում:
Այս արարողությանը մասնակցում էին համաշխարհային կինոյի բազմաթիվ աստղեր: Այն վարում էր հայտնի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը: BAFTA մրցանակաբաշխությունը մեկնարկել 1947թ.-ից և համարվում է ոչ փառատոնային ամենամեծ մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Մի քանի անվանակարգերում BAFTA-ի մրցանակներ բաժին հասան նաև «Գրավիտացիա» կինոնկարին: Այն ճանաչվեց հաղթող նաև «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում: Իսկ ֆիլմի բեմադրիչ Ալֆոնսո Քուարոն լավագույնը ճանաչվեց ռեժիսորների մեջ:
Ավելացնենք, որ BAFTA-ն համարվում է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր փորձերից մեկը:
Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիան ձևավորվել է 1947թ.-ի ապրիլի 16-ին: