Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թա՞րմ է արդյոք ռուսական օդը: Հոտ չի՞ գալիս արդյոք…


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում բեմականացված «Կարամազովներ»-ը ներկայացման շուրջ դեռ մինչև պրեմիերան աղմուկի փաթորիկ էր բարձրացել: Ոմանց դուր չէր գալիս թատերախաղի տևողությունը, մյուսներին՝ թեմայի ռեժիսորական մեկնաբանությունը: Սակայն, այնուամենայնիվ, պրեմիերան կայացավ: «taglur.am»-ը ներկայացնում է ռուսական «Аргументы и факты» պարբերականում ներկայացման մասին տպագրված հետաքրքրական մի հոդվածի թարգմանությունը:


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում « МХТ»-ում Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրած «Կարամազովներ»-ը թողնում է բարդ տպավորություն: Ֆյոդոր Դոստոևսկու թեմայով հեղինակային երևակայությունը ձգվում է գրեթե 5 ժամ: Սկզբում ցանկություն է առաջանում բողոքել, կրճատել բազմաթիվ երկարաբանությունները, հեռացնել այն դրվագները, որոնք տուրք են տալիս նորագույն թատերական մոդային, հաճոյանալով հանդիսատեսի ցանկություններին, ով փչացրել է իր ճաշակը հեռուստատեսությամբ և թատրոն է եկել, որպեսզի լիցքաթափվի ու հռհռա: Մի խոսքով, ցանկություն կար ստանալ Ֆյոդոր Դոստոևսկուն այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք նրան կարդալ և դասականությամբ հրապուրվելու տարիներին այն ըմբոշխնել մեծ « МХТ»-ականների մատուցմամբ: Դոստոևսկուն՝ առանց ուրախացնող սննդային ավելացումների, առանց Կուստուրիցայի և փարիզյան կաբարեի ոճի:

Խճճվածություն, փոխանակ…

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը զգուշավոր և զարմացած լռում է: Ծագում են մեծաքանակ հարցեր. Իսկ ինչու՞ Ալյոշա Կարամազովի դերը, որին մենք սովոր են ընկալել որպես Մ. Նեստերովի «Բարդուղեմեոսի ժառանգի տեսիլքը» նկարի մեջ պատկերված փոքրիկ, մաքուր և պարզ հովվի կերպարով և, որը հանդիսանում է Դոստոևսկու աշխարհը ճանաչելի դարձնող հանգուցային կերպար, տրվել է ոչ թե երիտասարդ դերասանի, այլ ոչ երիտասարդ դերասանուհու: Կամ ինչու՞ ծեր Զոսիմային և Սմերդյակովին մարմնավորում է նույն դերասանը: Չկա՞ արդյոք այդտեղ վիրավորանք ռուս ծերունիների հասցեին: Արդյոք այստեղ չկա ՞ ազատամիտ հանդիսատեսին հուշելու մտադրություն այն մասին, որ և ծեր Զոսիման, և Պավլուշա Սմերդյակովը (որպես բոլոր հնարավոր ու անհնար մարդկային ստորությունների մարմնավորում ), լինելով արտաքնապես տարբեր, թխված են նույն պատմական և հոգևոր ռուսական խմորից:

Որոշ հատվածներում դահլիճում ինչ-որ մեկը (բարեբախտաբար հազվադեպ տարրեր) խնդմնդում է և նույնիսկ բաց է թողնում անսպասելի ծափահարություն: Դե, ինչպե՞ս չհռհռալ, եթե Մոկրու պանդոկի խրախճանքում պանդոկապանը դուրս է գալիս նախաբեմ և կրքոտությամբ պտտում իր հետույքը հարգարժան հանդիսատեսի քթի առաջ: Բայց աստիճանաբար սկսում ես հասկանալ, որ դա տուրք չէ ցածրակարգ մոդային, այլ մարտահրավեր է՝ նետված դեպի հռհռացող հանդիսասրահ: Դուք ա՞յս էիք ցանկանում, պարոնայք: Ահա, դե, ստացեք: Դուք ցանկանում եք բանալու անցքից ներս նայել և տեսնել, թե ինչպե՞ս են զվարճանում ներկված ժամանակակից գեղեցկուհինե՞րը: Ստացեք և այդ: Եվ ռեժիսորը մտցնում է կարճ տեսարան, որտեղ երկու հերսուհիներ՝ Գրուշենկան և Կատենկան, քաղցրորեն ձուլվում են միմյանց արատավոր համբույրով: Եվ հանդիսատեսը ջղաձգումներով փորձում է մտաբերել, կա՞ նման համբույր Դոստոևսկու մոտ, թե՞ չկա: Զարմացնում է նաև հոգևորականը իր խնամված, շեկ մորուսով, ով զվարթ երգում է բոլորովին ոչ հոգևորական քառատողեր: Իսկ հանդիսատեսները նայելով ծրագիրը, բացահայտում են, որ մռայլ հայր Ֆեոֆանին խաղում է երիտասարդ Սվետլանա Կալպակովան, ով Շչուկինի թատերական ստուդիան ավարտել է 2005թ.-ին:

Լսե՞լ եք արդյոք…

Ներկայացման առաջին մասում առաջանում է թատերական մաքրակենցաղի համար սովորական հարցը. «Իսկ մի՞թե սա հերթական խառնափնթորությունը չէ, երաժշտության փոխարեն»: Չի՞ տարել մեզ ռեժիսորը անպիտանելիի, անթույլատրելիի թավուտներ, այսինքն դեպի ժողովրդի համար օտար բուրժուական արվեստ:

Բայց ներկայացման վերջում դահլիճը ոտքի է կանգնում և սկսում է վանկարկել. «Բռավո, բռավո»: Եվ հոգու խորքում թեթևություն ես զգում: Դե, փառք Աստծո: Չնայած ողջ վրդովմունքին, հանդիսատսի նկատմամբ ծաղրին, նա, հանդիսատեսը, հասկացել է, այնուամենայնիվ, որ ռեժիսորը (երբեմն ջղայինացնելով) նրան ցանկացել է ասել ինչ-որ մի կարևոր գաղտնիք, որ Բոգոմոլովը հանդիսատեսի համար քերել է Դոստոևսկուց իր ճանապարհին մոլորած թափառող Ռուսաստանի համար ինչ-որ կարևոր բան: Եվ Ռուսաստանի մասին այդ մտքերը քեզ չեն լքում ներկայացումը նայելու ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ օրը: Եվ սկսում ես քեզ հարցնել, իսկ ես ինչու՞ իսկույն չհասկացա, ինչու՞ չորսացի ռեժիսորական մտահղացումը: Կամ էլ ռեժիսորը դիտավորյալ մեզ տարել է թատերական խճճված արահետներով, գրգռել է, որպեսզի մենք ավելի լավ և սուր լսենք Պոնտացի Պիղատոսի հավերժական հարցը Քրիստոսին. «Ի՞նչ է նշանակում ճշմարտություն»: Իսկ ռուսական ըմբռնմամբ. «Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը»:

Անշուշտ, ռեժիսորն ամենասկզբից ակնարկել էր, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որ թատերական աբսուրդի տարրերի ետևին թաքնված է իմաստ: Պատահական չէ, որ նա, առանձնակի չընդգծելով այդ հանգամանքը, բեմ էր հանել հսկա ռնգեղջուրին և այդ կատաղի գազանը մեզ հիշեցրեց Է. Իոնեսկոյի հայտնի պիեսը՝ «Ռնգեղջուրը», որտեղ աբսուրդի ոճով հնչում է զգուշացում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո թուլացած Եվրոպային քաղաքական նոր ռնգեղջուրների ներխուժման մասին: Եվ այն մասին, որ սպառողական երանության մեջ թուլացած քաղքենին կարող է նաև չլսել նրանց ամբողջատիրական դոփյունը:

Հոտ է արձակում…

Ծիծաղելով քաղքենիական Ռուսաստանի վրա, Կ. Բոգոմոլովը վարպետորեն խաղում է «Կարամազով եղբայրները» վեպի հանգուցային դրվագներից մեկով՝ ծերուկ Զոսիմայի մահվան տեսարանով և դրան հաջորդող իրադարձություններով: Շուտով ծերուկ Զոսիմայի մահից հետո քաղաքում տարածվում է քաղքենու համար գրավիչ մի լուր. Ծերուկը, ախր, հոտ է արձակում… Եվ ծավալվում է խոսակցությունը… Բոլոր շուրթերից (թե ազնիվ և թե անազնիվ) դուրս էր հոսում այս խոսակցությունը. «Իսկ դուք իմացա՞ք, պարոնայք, որ մեր ողջ մարզին խելք սովորեցնող, հոգու փրկության մասին պատմող, մատով աստծո ճանապարհը ցուցանող ծերուկը հոտ է արձակում: Այսինքն, նա այնքան էլ սուրբ չէր, այսինքն նա էլ է մեղք գործել…» Եվ որքան երջանկություն, որքան հրապուրվածություն էր զգացվում հարգարժան քաղաքացիների խոսքերում, կարծես ծերուկի փթածության մեջ նրանք տեսնում էին սեփական ստորությունների և աղտոտվածության արդարացումը:

Իսկ ի՞նչ է լինում Դոստոևսկու սիրելի կերպարի հետ: Ինչպե՞ս է դասավորվում մենաստանից այս կեղծ և տագնապալից աշխարհ վերադարձած Ալյոշա Կարամազովի Ճակատագիրը: Ինչպիսի՞ն է ռուսական դասական գործերում այքան առատորեն շաղ տված չծերացող «ռուս տղաների» ճակատագիրը: Որտե՞ղ պետք է նրանք փնտրեն փրկության ուղիները: Ծերերի հոտ արձակող մենաստաններու՞մ, թե՞ նոր կոմունիզմի շինարարության մեջ: Ինչպիսի՞ նոր սխրանքների է նրանց մղելու իր ապագայի որոնումների մեջ մոլորված հայրենիքը: Որտե՞ղ պիտի աղմկի ռուսական փառքը՝ նոր Աֆղանստանու՞մ, Սիրիայու՞մ, Քաբուլու՞մ, թե՞ Նիկարագուայում: Այդ հարցերին Բոգոլովը պատասխան չունի: Դրանց պատասխան չունի նաև հանդիսատեսը:

Բոգոմոլովը որևէ մեկին չի հետևում և հրատապ ակնարկներ չի անում, թե որտե՞ղ է այժմյան ռուսական դժբախտությունը և տխրությունը: Նա չի ցուցանում ռուսական ալյոշաներին լուսավոր ճանապարհ, ժողովրդի համար չի ստեղծում գրավիչ «ճանապարհային քարտեզ»: Մանավանդ, որ ժողովրդի տխրությունները և դժբախտությունները տարբեր են: Սակայն ներկայացման մեջ լսելի է ճիչ. «Լսեք, շրջվեք վերջապես, նայեք, տեսեք, թե ի՞նչ է կատարվում ձեր շուրջը: Թա՞րմ է արդյոք ռուսական օդը: Հոտ չի՞ գալիս արդյոք…
    Դիտվել է 1206 անգամ
    1234