Ըստ մուլտիպլիկատորի էկրանները լցված են «ամերիկյան և ճապոնական դատարկություններով»03.27.2014
«Հեռուստատեսային էկրանները այժմ լիքը լցված են մեր սերունդներին քայքայող ամերիկյան և ճապոնական դատարկություններով: Ցուցադրվում են ֆիլմեր, որոնք հակասում են մեր մշակույթին և ավանդույթներին»,- հայտարարել է ռուսաստանցի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը՝ օրերս Կրեմլում մշակույթի գործիչների հանդիսավոր պարգևատրության արարողության ժամանակ՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Ռեժիսորը նաև ընդգծել է, որ իրենց «այսօր պետք է դպրոց, իսկ դպրոցը պահանջում է մեծ ստուդիայի աշխատանք»: Այս խնդրի հետ կապված նա հիշել է լեգենդար մուլտիպլիկատոր Ֆեոդոր Խիտրուկի աշխատանքի ժամանակաշրջանը, ով ստեղծել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Վինի Պուխը», «Բոնիֆացիի արձակուրդները» և այլն: «Ահա թե ով էր արժանի մրցանակի»,- ընդգծել է Նազարովը և ավելացրել, որ «հույս կա, որ «Սոյուզմուլտֆիլմը» կվերականգնվի»: