Նախարարությունը կողմ է մտավոր իրավունքները պաշտպանել առավել կոշտ ռեժիմով 04.10.2014
Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հանդես է գալիս մտավոր իրավունքները առավել կոշտ ռեժիմով պաշտպանելու պահանջով և Պետդումային առաջարկել է ընդունել «ծովահենության» դեմ պայքարի օրեսդրությունում իր կողմից կատարվող ուղղումները: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևին:
Պետդուման արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով «ծովահենության» դեմ պայքարի օրեսդրության մեջ են ներառվում բոլոր հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտները, որոնց թվում նաև երաժշտական և գրական ստեղծագործությունները: Օրենքի նախագիծը ճշտում է անօրինական պարունակների արգելափակման մեխանիզմները:
Ինչպես ներկայացնում է օրինագծի բացատրական թերթիկը, օպերատորը արգելափակում է ոչ թե պարունակի կոնկրետ հատվածը, այլ ողջ անօրինական պարունակը՝ համապատասխան դատարանի կողմից կատարված դատավճռի: Իսկ եթե օպերատորը տեխնիկական հնարավորություն չի ունենում անօրինական պարունակի մատչելիությունը սահմանափակելու համար, ապա նա պարտավոր է արգելափակել այդ ռեսուրսի մատչելիությունը ամբողջությամբ: Ընդ որում, կապի օպերատորը ազատվում է տեղեկատվությունը արգելափակելու համար իրավատիրոջ կամ օգտատիրոջ առաջ պատասխանատվությունից:
2013թ.-ի օգոստոսի 1-ից հետո, երբ ՌԴ-ում ուժի մեջ մտավ «ծովահենության» դեմ պայքարի օրենքը, այդ երկրի տարածքում գործում է կինոյի և հեռուստաֆիլմերի հեղինակային իրավունքները ոտնահարող կայքերի մատչելությունը սահմանափակող կարգ: