Ֆոնը պետք է ճիշտ այնքան անթերի լինի, որքան հավաքվածներից յուրաքանչյուրը05.16.2014
Տեղեկատվության համաշխարհային միջոցներն արձանագրել են, որ Կաննի 67-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է սպասվող աղմուկով: Կինոյի մեծ ստուգատեսը բոյկոտել են եվրոպական արքայական հնագույն դինաստիայի՝ Մոնակոյի իշխանական ընտանիքի ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է «.vesti.ru»-ն:
Բայց և այնպես, բացման արարողության ժամանակ իր հեղինակությամբ «Արմավենու ոսկե ճյուղին» ոչնչով չզիջող բավականին ուղղաձիգ աստիճանները, որպես փառատոնի գլխավոր արահետի շարունակություն, նույնպես ծածկված էին կարմիր գորգով: Շատերը դա համարում են աշխարհի ամենագլխավոր, ամենակարմիր գորգապատ ճանապապարհը (նույնիսկ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ այն ավելի շատ մորեգույն երանգ ունի): Այդ վայրը բոլորովին այլ աուրա ունի, անկախ այն բանից, թե ո՞վ է դրանով քայլում՝ Ռոբերտ դե Նիրոն, թե՝ Քվենթին Տարանտինոն, թե դեռևս բոլորովին անհայտ և նորամուտ տոնող եվրոպացի մի երիտասարդ ռեժիսոր: Միևնույնն է: Այստեղ հայտնվողը, անկախ իր ով լինելուց, հուզվում է:
Բացառություն չդարձավ նաև Հոլլիվուդի աստղ Նիկոլ Քիդմանը, ով կատարում է Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը բացող՝ «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը:
Սմոքինգն ու թիթեռնիկ-փոխկապը պարտադիր էր բոլորի՝ նույնիսկ լուսանկարիչների ու օպերատորների համար: Չէ՞ որ նրանք ընդհանուր միջոցառման մեջ ֆոն են հանդիսանում, իսկ ֆոնը պետք է ճիշտ այնքան անթերի լինի, որքան այստեղ հավաքված յուրաքանչյուր ոք: Սա անհամար նրբերանգներից միայն մեկն է, անխախտ արարողակարգ, որն էլ այս փառատոնը դարձնում է ամենանշանավորն ամբողջ աշխարհում:
Կաննի կարմիր գորգի վրայով անցնելու համար մասնակիցները վարձում են ամենաթանկ հագուստները և զարդերը: Այդ երանելի ընթացքը տևում է ընդամենը 1-2 րոպե: Գորգի վրա մի քանի վայրկյան կանգ առնելու իրավունքը տրված է միայն երեկոյի գլխավոր հերոսներին՝ Կաննի 67-րդ ստուգատեսի պարագայում «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի նկարահանող խմբի անդամներին՝ Նիկոլ Քիդմանին, Թիմ Ռոթին և Օլիվիե Դաանին:
Այս տարի մրցույթն անցկացնող և գնահատող հեղինակավոր ժյուրիի առջև բարդ խնդիր է առաջադրված: Հիմնական մրցույթին թույլատրված է մասնակցել համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների 18 ֆիլմերի, որոնց մեջ է նաև մեր հայրենակից Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» գեղարվեստական կինոնկարը: