Ռուսական կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի 1988-ի երկրաշարժի մասին05.20.2014
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը («Մարտ ստվերի հետ», «Բրեստի ամրոցը», «Լիկվիդացիա», «Առաքյալը», «Տարաս Բուլբա» և այլն), Ռուսաստանի ամենախոշոր «Ցենտրալ Պարտներշիփ» կինոընկերության հիմնադիրը նախապատրաստվում է 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին պատմող բարձրբյուջետային «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերության մամլո ծառայությանը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները՝ ազգությամբ հայ 28-ամյա Ռոբերտ Մելքոնյանը և ազգությամբ ռուս 50-ամյա Անդրեյ Բերեժնոյը հայտնվում են երկրաշարժի էպիկենտրոնում և առաջինների թվում օգնության են հասնում աղետից տուժածներին: Կինոնկարի ռեժիսորն այս ֆիլմում Դիշդիշյանի հետ համապրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն է («Մայրիկները», «Շնորհավոր Նոր տարի», «Հղին»):
«Սա Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ մեր առաջին նախագիծն է: Նախատեսում ենք, որ նկարահանումները կսկսենք 2015թ.-ի գարնանը՝ Հայաստանում, որտեղ ստացել ենք կառավարության, մշակույթի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և առաջին հանրային հեռուստատեսության աջակցությունը: Ֆիլմի դերասանական կազմը բազմազան է: Դերասանների ընտրությունները կկատարվեն Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, այդ թվում նաև Վրաստանում և Ուկրաինայում:
Այժմ բանակցում ենք Վլադիմիր Մեշկովի հետ, ով կարող է խաղալ գլխավոր հերոսներից մեկի դերը »,- ասել է Սարիկ Անդրեասյանը:
Նախատեսված է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 5 մլն դոլար: Ֆիլմին աջակցում է նաև «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը:
1988թ.-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ, որի հետևանքով փլատակաների տակ հայտնվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները և էլի 300 բնակավայրեր: Պաշտոնական տվյալներով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձան հաշմանդամ, 514 հազար մարդ մնաց առանց բնակարանի:
Այդ աղետը ցնցեց ամբողջ աշխարհը և միավորեց բոլոր ազգերին: Հայաստան ժամանեցին բժիշկներ ու փրկարարներ ԽՍՀՄ հանրապետություններից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Հումանիտար օգնություն ցուցաբերեց 111 պետություն՝ բոլոր մայրցամաքներից: