«Pink Floyd»-ը հիշեցնում է նաև Չեռնոբիլի աղետը05.22.2014
Բրիտանական հայտնի «Pink Floyd» ռոք-խմբի տեսահոլովակի նկարահանումները մասամբ իրականացվել են ուկրաինական Պրիպյատ քաղաքում, որի բնակիչները տարհանվել էին Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի 1986 թ-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած վթարից հետո: Այդ մասին «ABC » ռադիոկայանի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «РИА Новости»-ն:
Տեսահոլովակը հրապարակվել է «Pink Floyd»-ի 1994 թ.-ին ձայնագրված վերջին «The Division Bell» ձայնապնակին նվիրված հատուկ կայքում(նշենք որ , 2014թ.-ին լրանում է այս ձայնապնակի թողարկման 20-ամյակը): Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ տեսահոլովակի առաջին մասում տեղադրված են միջազգային տիեզերական կայանից նկարահանված Երկիր մոլորակը ներկայացնող կադրեր, իսկ երկրորդ մասում՝ «լքյալ ուկրաինական Պրիպյատ քաղքի մռայլ տեսարանները»:
Այս տեսահոլովակի մասին բրիտանական «Rolling Stones» հանդեսը տեղեկացնում է, որ երկրորդ մասում նկարահանման սարքը հետևում է մի տղամարդու, ով թաքնվում է քաղաքի ավերակներում: Այդ կադրերը ընդմիջվում են ԽՍՀՄ ժամանակների արխիվային նկարահանումներով:
Ուկրաինայի Պրիպյատ քաղաքում էին ապրում նաև ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները: Վթարից հետո բոլոր բակիչներն արագ տարհանվեցին: Վթարված 4-րդ բլոկից արտանետված ռադիացիան վարակեց ամեն ինչ՝ 30 կմ շառավղով: Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, այս վթարի հետևանքով ռադիացիայի ենթարկված տարածքի մակերսը կազմեց 50 հազար քառակուսի կմ, որի մեջ մտնում էին այդ երկրի 12 մարզեր: Ռադիացիան հասել ու վնասներ է հասցրել նաև Բելոռուսին և Ռուսաստանին: