Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական Փարիզը երիտասարդներին

Տոմսերի բարձր գների պատճառով այն կարծիքն է տարածված, որ երեկոն թատրոնում անցկացնելը զվարճանք է միջինից ոչ ցածր եկամուտ ու տարիք ունեցող մարդկանց համար: Ահա թե ինչու եվրոպական թատրոններում գործում են հատուկ զեղջերով ծրագրեր նրանց համար, ում տարիքը դեռ չի հասել 26-ի: Դա արվում է հատուկ, հատկապես ուսանողների և, ընդհանրապես, երիտասարդության շփումներն արվեստի հետ առավել ակտիվ դարձնելու համար:


«Գրանդ օպերա» (Palais Garner) - Երիտասարդությունը դեպի «Գրանդ օպերա» է հրապուրվում շատ հետևողականորեն. չեք ցանկանում լսել «Տրավիատան», դե, գոնե, թատրոնում զբոսնեք: Ի դեպ, այնտեղ կան ինչ-որ բաներ, որոնց վրա կարելի է հայացք նետել՝ ոսկու, ծեփածո զարդերի ու որմնանկարների քանակությունն, օրինակ, այստեղ լիքն է՝ անհամեստ երևալու աստիճան:
10-25 տարեկաններին թույլատրվում է զբոսասրահ մտնել ընդամենը €6 (մոտ՝ 3384 դրամ) մուտքի վճարով, իսկ գլխավոր դահլիճում և կուլիսներում զբոսանքի թույլտվությունը գնահատվում է €10 (մոտ՝ 5640 դրամ): Ինչ վերաբերում է անմիջապես ներկայացմանը, ապա մինչև 28 տարեկան երիտասարդ մարդկանց առաջարկվում է «Les places dernière minute» («Վերջին րոպեի» ) տոմսեր (30 րոպե առաջ՝ մինչև բեմի վարագույրի բացվելը այդ տարիքի քաղաքացիները տոմսարկղերում հնարավորություն են ունենում գնել թատրոնի մուտքի տոմս՝ դրա համար վճարելով ոչ ավելի քան մինչև €30 (մոտ՝ 16920 դրամ) օպերա դիտելու համար և €20 (մոտ՝ 11280 դրամ) սիմֆոնիկ նվագախմբի համերգին ներկա լինելու համար: Իսկ մի փոքր ավելի շուտ, ներկայացումից 1,5 ժամ առաջ, սկսվում է ներկայացումը կանգնած դիտելու հնարավորություն ընձեռող տոմսերի վաճառքը, որի արժեքը կազմում է €5 (մոտ՝ 2820 դրամ):
http://www.operadeparis.fr/en/l-opera-et-vous/jeunes/abonnements-jeunes


«Օդեոն» («Theatre de I`Odeon»)- Բացի արդեն ծանոթ զեղջերից, 26 տարեկանից ցածր հանդիսատեսների և ուսանողների համար ներկայացված տոմսի տեսակները սովորականից էժան են գրեթե երկու անգամ: «Օդեոն»-ը հպարտորեն կրում է «Եվրոպայի թատրոն» կոչումը, հատուկ գներ է առաջարկում գործազուրկներին (շատ չնչին է գերազանցում ուսանողներին առաջարկվող արժեքին): Իսկ թատերական բուհերի ուսանողներին թե պարտերում և թե պատշգամբներում արաջարկվող տոմսերի արժեքը նույնն է՝ €6 (մոտ՝ 3384 դրամ): http://www.theatre-odeon.eu/en/infos-pratiques/prices
    Դիտվել է 1477 անգամ
    123456789