Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական Բեռլինը երիտասարդներին

Տոմսերի բարձր գների պատճառով այն կարծիքն է տարածված, որ երեկոն թատրոնում անցկացնելը զվարճանք է միջինից ոչ ցածր եկամուտ ու տարիք ունեցող մարդկանց համար: Ահա թե ինչու եվրոպական թատրոններում գործում են հատուկ զեղջերով ծրագրեր նրանց համար, ում տարիքը դեռ չի հասել 26-ի: Դա արվում է հատուկ, հատկապես ուսանողների և, ընդհանրապես, երիտասարդության շփումներն արվեստի հետ առավել ակտիվ դարձնելու համար:

«Շաբյունե» (Schaubune) - Այս թատրոնում ուսանողները կարող են գնել «Schaubühnen-card» (Շաուբյունե-քարտ) €25-ով (մոտ 14100 դրամով), որը ուժի մեջ է մեկ տարի և տալիս է հնարավորություն, բացառությամբ պրեմիերաներրը, բոլոր մյուս ներկայացումների համար 25 տոկոս զեղջով ձեռք բերել ցանկացած արժեքի 10 տոմս (մեկ անգամվա համար՝ ոչ ավելի 2-ից):

Բացի այդ «Շաուբյունեում» ամիսը մեկ անգամ անցկացվում է թատրոնի օր, երբ բոլոր տոմսերը վաճառվում են կես գնով: «Շաուբյունեում» գործում է նաև «Streitraum» նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս աշխարհի ամենատարբեր երկրների հայտնի գիտնականների և մշակութային գործիչների մանակցությամբ տեղի են ունենում քննարկումներ: Ուսանողներն և դպրոցականները նման միջոցառումներին մասնակցում են անվճար:

«Բեռլիներ անսամբլ» (Berliner Ensemble)- «Թատրոնը և դպրոցը» ծրագրի շրջանակներում Բեռլինի թատրոնը սերտ համագործակցում է սովորողների հետ, կատարում է զեղջեր կոլեկտիվ հաճախումների պարագայում, կազմակերպում է քննարկումներ մինչև ներկայացումը և դրանից հետո, անցկացնում է հարցազրույցներ դերասանների, ռեժիսորների, դրամատուրգների հետ, ինչպես նաև տրամադրում է ցանկացած նյութ դասերի համար և, նույնիսկ, իր ներկայացուցիչներին գործուղում դպրոց: Իսկ ուսանողները որոշ ներկայացումներ կարող են հաճախել €3.50-ով (մոտ 1974 դրամով):

    Դիտվել է 1363 անգամ
    123456789