Ռուս-ճապոնական անհամաձայնության մեղավորը Չեբուրաշկան է06.07.2014
Ռուսաստանի Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին անձամբ է հսկում իրենց երկրում Ճապոնական «Չեբուրաշկա» մուլտֆիլմի վարձույթը չեղյալ հայտարարելու իրավիճակին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Վերջերս Ռուսաստանի մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ հունիսի 5-ին ռուսական վարձույթ է դուրս գալիս ճապոնական արտադրության «Չեբուրաշկա» անիմացիոն ժապավենը:
Սակայն «Սոյուզմուլտֆիլմ»-ի խնդրանքով ճապոնական ժապավենին տրված վարձույթի վկայականը չեղյալ է համարվել: Ռուսական ստուդիան գտնում է, որ Չեբուրաշկայի մասին կինոժապավեններով և, ընդհանրապես, հայրենական դասական մուլտֆիլմերով ռուսական շուկայում կինովարձույթ դուրս գալը բացառապես իր իրավունքն է:
«Այժմ այս իրավիճակը քննարկում են իրավաբաններ»,- հայտնել է ՌԴ Մշակույթի նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչը:
Հատկանշական է, որ Չեբուրաշկայի կերպարը ստեղծողը՝ գրող Էդուարդ Ուսպենսկին համաձայն չէ կինոստուդիայի տեսակետին:
Չեբուրաշկային, Ուսպենսկին մտաղացել է 1966 թ.-ին: Այնուհետև, հեղինակի «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի և ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից 1968թ.-ին նկարահանված մուլտֆիլմի հերոսը, առաջին անգամ կինոէկրաններին հայտնվելուն պես, սկսած 1969թ.-ից՝ համաժողովրդական ճանաչում ձեռք բերեց :
Այդ շարքից նկարահանվեցին նաև «Չեբուրաշկան» (1971), «Շապոկլյակը» (1974), «Չեբուրաշկան գնում է դպրոց» (1983) մուլտֆիլմերը: 2003թ.-ին «SP International» ֆիրման «Սոյուզմուլտֆիլմ»-ից ձեռք բերեց իրավունք մինչև 2023թ.-ն Չեբուրաշկայի մասին պատմող ժապավենները Ճապոնիայում տարածելու համար:
Նշենք, որ ավելի ուշ նկարահանվեցին ճապոնական «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է գազանանոց», «Շապոկլյակի խորհուրդները ֆիլմերը: