Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպես բողոքի արտահայտություն «Մեմորիալը» իր ծրագիրը հանել է փառատոնից

06.11.2014


Որպես գրաքննության դեմ բողոքի նշան Միջազգային պատմա-լուսավորչական, իրավապաշտպան և բարեգործական «Մեմորիալ» կազմակերպությունը հրաժարվել է մասնակցել Մոսկվայի միջազգային գրքի բաց փառատոնին: Այդ մասին «colta.ru»-ի տեղեկատվությունն է փոխանցում «taglur.am» կայքը:

Ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցը հրապարակել է այդ միջազգային կազմակերպության հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ 2011թ.-ին «Մեմորիալն» արդեն մեկ անգամ մասնակցել է Մոսկվայի միջազգային գրքի բաց փառատոնին և բարձր է գնահատել այդ միջոցառման բաց ձևաչափը, բաց քննարկումների հնարավորությունները, հանդիսատեսների բաց և ազատ լինելը և «Opan air»-ը:

«2014թ.-ին մենք նույնպես պատրաստել էինք մեծ ծրագիր, որին մասնակցում էին տարբեր երկրների բանաստեղծներ, գրողներ (բանաստեղծություններ, պիեսների ընթերցումներ, հանդիպումներ և քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ և այլն): Տարբեր պատմական և աշխարհագրական նյութերի հիման վրա մենք ցանկանում էինք, լավ թե վատ, խոսել մի բանի՝ քաղաքացիական պատասխանատվության և դրա տարբեր դրսևորումների մասին»,- նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ փառատոնի պատասխանատուները պահանջել են ընթերցումների ծրագրից հանել Նատալյա Վորոժբիտի «Մայդանի օրագրերը» Այնուհետև նրանք հիշատակում են «Բարձի հոգին» և «Խոտակերներ» ներկայացումների արգելումը:

Որպես բողոքի արտահայտություն «Մեմորիալը» իր ծրագիրը հանել է փառատոնից և այն որոշել է ներկայացնել այլ հարթակներում:

Կայքը նշում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում փառատոնին մասնակցելուց հրաժարվել են նաև մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի միջազգային գրքի բաց փառատոնի ծրագրում ընդգրկված «Բարձի հոգին» և «Խոտակերները» ներկայացումների մեջ Ռուսաստանի մշակույթի նախարարության կարծիքով կան «համասեռամոլության քարոզի նշաններ՝ հասցեագրված անչափահասներին» և «է չթույլատրված հայհոյախոսություն», որն էլ պատճառ է դարձել դրանց ընդգրկումը փառատոնի ծրագրում արգելելու համար:
    Դիտվել է 417 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389