Բաց նամակ, որի տակ ստորագրել են եվրոպական կինոյի հայտնի վարպետները06.11.2014
Համաշխարհային համբավ վայելող մոտ 20 եվրոպացի ռեժիսորներ, դերասաններ և պրոդյուսերներ բաց նամակ են գրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին, Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, Դաշնային անվտագության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՆԳՆ-ի ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին, Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ պահանջելով պարզաբանել թե ինչ վիճակում է գտնվում Ղրիմում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, ով մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այդ մասին ռուսական «newsru.com» կայքի տեղեկատվությունը փոխանցում է հայկական «taglur.am»-ը:
Նամակում խոսվում է այն մասին, որ. «Այս պահի դրությամբ հայտնի է, որ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Սիմֆերոպոլի իր տանը կալանավորվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից և մայիսի 11-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նրան ձերբակալել են՝ սպասելով դատի: Մոտ երեք շաբաթվա ընթացքում չի եղել որևէ պաշտոնական տեղեկատվություն նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասին:
Մենք, ներքոստորոգրյալ նրա եվրոպացի գործընկերները, խորապես անհանգստացած ենք և շարունակում ենք անհանգստանալ նրա ներկա վիճակի և ճակատագրի համար:
Կապված սրա հետ, մենք կոչ ենք անում Ձեզ.
- Ապահովել Օլեգ Սենցովի անվտանգությունը,
- Հայտնել նրա գտնվելու վայրը,
- Հայտնել, թե ինչի մեջ է նա մեղադրվում կամ ազատել,
- Սկսել Դաշնային անվտանգության ծառայության կողմից , հավանաբար, կամայականորեն ձերբակալության արագ և անկողմնակալ քննություն՝ բոլոր մեղավորներին պատախանատվության ենթարկելու նպատակով»:
Բաց նամակի տակ ստորագրողների մեջ են եվրոպական կինոյի այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են՝ Պեդրո Ալմադովարը, Ակի Կաուրիսմյակին, Քեն Լոուչը, Դանիել Օլբրիխսկին, Բերտրան Թավերնյեն, Անջեյ Վայդան, Բիմ Վենդերսը, Քշիշտով Զանուսսին և այլք:
Ավելի վաղ Սենցովին ազատելու պահանջով հանդես են եկել Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Ռուսաստանի կինեմատոգրաֆիական կազմակերպությունների և միավորումների արհմիությունը (Կինոսոյուզը), ինչպես նաև Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունը: