Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրավիճակը կոմիկական է, քանի որ, որ մանկական պիեսում կա համասեռամոլության քարոզ

06.11.2014


Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում ընթացող միջազգային գրքի փառատոնի կազմակերպիչներից ՌԴ Մշակույթի նախարարությունը պահանջել է չեղյալ հայտարարել այդ միջոցառման ծրագրով նախատեսված «Բարձի հոգին» և «Խոտակերները» ներկայացումների ցուցադրությունը, քանի որ դրանցում կան «անթույլատրելի հայհոյախոսություններ» և « կարող են պարունակել անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչության նշաններ»: Այդ առթիվ Մոսկվայի «Տեատր.դոկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ և ռեժիսոր Միխաիլ Ուգարովը հանդես է եկել մեկնաբանությամբ:

Հայկական «taglur.am» կայքը փոխանցում է ռուսական «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ ըստ Ուգարովի. «Դրանք բացարձակ հակաօրինական, հակաիրավական գործողություններ են, այլ խոսքերով՝ գրաքննություն»: Ռեժիսորի հիմնավորմամբ, քանի որ «...Սահմանադրության մեջ չկա «գրաքննություն» հասկացությունը, ապա դա նաև Սահմանադրության խախտում է»: Նրա ասելով «անթույլատրելի խոսակցականը» ինքնակամ սահմանում է: Նա նաև ընդգծում է, որ, բացի այդ, դեռ մեկ ամիս ժամանակ կա մինչև համապատասպան օրենքի ուժի մեջ մտնելը:

Ուգարովը նշել է, որ իրավիճակը կոմիկական է, քանի որ, որ մանկական պիեսում կա համասեռամոլության քարոզ: «Դե ինչ կարող ես ասել, կամ նրանց պետք է ուղարկել հոգեբուժարան, կամ էլ իրենք պատենտավորված համասեռամոլներ են: Դա նույնիսկ մեկնաբանելն է ծիծաղելի»,- ասել է ռեժիսորը:

Նա ափսոսանք է հայտնել, որ. «Գրքի փառատոնը վախեցել է և, սկզբունքորեն, այդ պատմությունը դուրս է թափել, իսկ կարող էր նաև պայքարել»: Նա կոչ է արել համախմբել բոլոր ուժերը ընդդեմ խելացնորության և հոգեկան հիվանդության, այլ ոչ թե վախենալ: Հակառակ դեպքում այդ ամենից դուրս է գալիս ստոքհոլմյան ախտանիշ, ինչին ձգտում է իշխանությունը, նշել է Մոսկվայի «Տեատր.դոկ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 782 անգամ