Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ-2014»-ի կազմակերպիչները մնացել են պարտքերի մեջ

06.13.2014


Դանիայում կայացած «Եվրատեսիլ-2014» մրցույթը կազմակերպիչներին պատճառել է $3,7 միլիոնի վնաս: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ մասին պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք երգի մրցույթի կազմակերպիչներից մեկի՝ «Beautiful Copenhagen» զբոսաշրջային կազմակերպության հաշվետվություններին, հաղորդել է դանիական «Metro» պարբերականը:

Կորուստները կրճատելու համար կազմակերպիչները հնարավորություններ են փնտրում վաճառելու միջոցառումից հետո մնացած սարքավորումները: Հատկապես կազմակերպիչների ֆինանսական խնդիրները սուր բնույթ են ստացել դանիական հեռուստատեսության հետ հարաբերություններում, որին մրցույթի կազմակերպիչները պարտք են մնացել մոտ 3,2 մլն դոլար: Այս հարցին լուծում տալու համար, ըստ ամենայնի, կողմերի միջև դատական գործընթացներ կսկսվեն:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը կայացել է մայիսի 6-10-ին՝ Կոպենհագենում: Մրցույթում հաղթել է Ավստրիան ներկայացնող «մորուքով կին» Կոնչիտա Վուրստը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Mp3-ն իր «Not alone» երգով գրավել է 4-րդ տեղը:
    Դիտվել է 592 անգամ