Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանին բժշկական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց

06.13.2014


Հարիսոն Ֆորդին, ով այս օրերին Խան Սոլոյի դերակատարմամբ խաղում է «Աստղային պատերազմներ. 7-րդ դրվագ» ֆիլմում, նկարահանման հրապարակից, բժշկական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին «time.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դերասանը տեղափոխվել է Անգլիայի Բեկինհեմշիր քաղաքի հիվանդանոց և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ինչպես տեղեկացնում է «time.com»-ը 71-ամյա դերասանի ոտքին է ընկել «Հազարամյակի բազեներ» միջմոլորակային տիեզերանավի ծանր հիդրավլիկ դուռը: Որոշ տեղեկությունների համաձայն, Ֆորդը կարող է ստացած լինել ոտնաթաթի կոտրվածք: Սակայն, լրատվամիջոցը այդ բանը հաստատող տեղեկություն չի հաղորդում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն դերասանի ինքնազգացողության լիարժեք կարգավորումից և բուժումից հետո:
    Դիտվել է 472 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230