Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնավոր թանգարանից գողացել են 7 մլն ռուբլի գնահատվող երկու նկար

06.13.2014


Մոսկվայի մասնավոր ցուցատաղավարներից մեկից գողացել են 19-րդ դարում ստեղծված երկու գեղանկարչական աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 7 մլն ռուբլի: Այդ մասին «ntv.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Խոսքը ռուս գեղանկարիչներ Մակովսկու վրձնին պատկանող «Իվան Ահեղի մահը» և Պոլենովի բնանկարներից մեկի մասին է:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ ցուցատաղավարը, որտեղից գողացել են նկարները, գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Տվերսկոյ 26 հասցեում:
    Դիտվել է 542 անգամ