Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև ստացել է «տիկին» պատվավոր տիտղոսը, բայց այն օգտագործել չի կարող

06.14.2014

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հումանիտար գործունեություն ծավալելու համար հոլլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիին շնորհել է տիկնոջ տիտղոս: Այդ մասին համաշխարհային լրատամիջոցները տեղեկացրել են հունիսի 13-ին, հաղորդում է «taglur.am»-ը:

Ջոլին, որպես Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ դեսպան անցնող շաբաթվա ընթացքում Լոնդոնում էր և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի հետ անցկացրել է մամլո ասուլիս՝ նվիրված պատերազմական գոտիներում սեռական բռնությունների դեմ պայքար մղելուն:

Դերասանուհին եղել է նաև թագուհու պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ տարբեր պարգևների, արժանացած հարյուր մարդկանց թվում :

Քանի որ Ջոլին բրիտանահպատակ չի, ապա նա իրավունք չունի «տիկին» տիտղոսն օգտագործել իր անունից առաջ և այն նրան կծառայի միայն որպես պատվավոր կոչում:

Բացի Ջոլիից թագուհու պարգևին են արժանացել նաև մի քանի այլ արտիստներ նույնպես: Այսպես, Դենիել Դեյ-Լյուիսը ստացել է ասպետի կոչում և այսուհետ կարող է իր անունից առաջ «սըր» բառը լսելու ակնկալիք ունենալ, իսկ «Հայրենիք» վերնագրով ամերիկյան հեռուստասերիալի աստղ Դեմիեն Լյուիսը ստացել է Բրիտանական կայսրության օրդենի սպայի տիտղոս:
    Դիտվել է 562 անգամ