Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցութային ծրագրում 1500 ֆիլմից ընտրվել է 70-ը

06.16.2014


Մոտ մեկ ամիս հետո Երևանում մեկնարկելիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 95 երկրների կինեմատոգրաֆիստներ: Նրանք, ընդհանուր առմամաբ, երևանյան կինոստուգատես են ներկայացրել տարբեր ժանրի 1500 ֆիլմ, որոնցից մրցութային են ընտրվել 70-ը: Այդ մասին օրերս կայացած մամլո ասուլիսում հայտարարել են փառատոնի կազմակերպիչների ներկայացուցիչները:

Ըստ նրանց մրցութային ֆիլմերից 10-ը՝ միջազգային խաղարկային, 12-ը՝ միջազգային վավերագրական, 18-ը՝ հայկական համայնապատկեր են: Նշենք, որ վերջին 18 հայկական ֆիլմերից 7-ը՝ լիամետրաժ խաղարկային, 6-ը՝ կարճամետրաժ, 5-ը՝ վավերագրական ֆիլմեր են: 30 կինոժապավեններ էլ ընդգրկված են «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում:
    Դիտվել է 651 անգամ