Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«BBC»-ն հիմնել է սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը

06.16.2014

Բրիտանական «BBC» մեդիակորպորացիան հիմնել է մասսայական երաժշտության ասպարեզում սեփական ամենամյա «BBC Music Awards» մրցանակաբաշխությունը: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ մրցանակաբաշխությունը «BBC»-ում կլինի ամենախոշոր երաժշտական իրադարձությունը՝ Գլասթոնբերրիի փառատոնից հետո: Այն կհեռարձակեն «BBC One»-ը, «BBC Radio1»-ը և «BBC Radio 2»-ը:

Առաջին արարողությունը կկայանա Լոնդոնի «Earls cort» ցուցահանդեսային կենտրոնում: Այն կվարեն դերասան Քրիս Էվանսը և հեռուստահաղորդավար Ֆեարն Քոթթոնը: Մրցանակաբաշխությունը հատուկ անվանակարգով կորոշի նաև տարվա լավագույն բրիտանացի երգիչ կատարողին և լավագույն երգը:
    Դիտվել է 515 անգամ