Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայհոյանքի լեզվին հրաժեշտ տալու առթիվ հայտարարվել է լռության րոպե

06.17.2014

Ռուսաստանցի ճանաչված դերասան Գոշա Կուցենկոն արժանացել է «Տիպուն»-ի այդ երկրում ոչ նորմատիվային բառապաշար օգտագործողների դեմ հասարակական շրջանակներում պայքարող նույնանուն շարժման կողմից: Այդ մասին «globaldaily.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ անբարեհաճությանը դերասանն արժանացել է այն պատճառով, որ այս օրերին ընթացող «Կինոտավր» կինոփառատոնում կազմակերպել է հայհոյախոսության տոնակատարություն:

Նրա կազմակերպած «Ռուսական հայհոյանքի հրաժեշտի» երեկոն նվիրված է եղել կինոյում ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումը արգելող օրենքին, որի ուժի մեջ մտնելու օրեցոր մոտեցող ժամկետը (հուլիսի 1-ը-խմբ.) շատ է վշտացնում Կուցենկոյին:

Դերասանը բեմից հանդես է եկել այդ օրենքի դեմ, ի հիշիտակ հայհոյանքի հայտարարել լռության րոպե և նույնիսկ տոնական տորթի վրա վրա շոկոլադով գրել է տվել նորմատիվայինից դուրս զանազան հայհոյանքներ:

«Տիպուն» հասարակական շարժման ակտիվիստները Գոշա Կուցենկոյի և կինոյի մյուս ներկայացուցիչների այդպիսի գործողությունները համարել են ոչ արժանապատիվ և բոլորին պարգևատրել են «Տիպուն»-ներով:

«Փաստը, որ մեր կինոն և թաթերական էլիտան այսքան տխուր է հրաժեշտ տալիս ոչ նորմատիվային խոսակցական լեզվին, զարմանք է հարուցում»,– հայտարարել են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
    Դիտվել է 582 անգամ