Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերաքննիչ դատարանը «Վիա Գրա»-ի գործով բավարարել է Կ. Մելաձեի դատական հայցը

06.17.2014

Կիև քաղաքի վճռաբեկ դատարանը «Վիա Գրա» ԲԲԸ-ի սեփականատեր Կոնստանտին Մելաձեի ներկայացրած դատական հայցի հիման վրա, Ուկրաինայում հայցվորի ապրանքանիշը, այդ թվում նաև տեքստային բաղադրիչներն անօրինական օգտագործելու մեղադրանքով, ի օգուտ Մելաձեի, պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկից բռնագանձել է ավելի քան 360 հազար ռուբլի; Տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Ուկրաինական դատարանները այդ չափի գումարների վնաս փոխհատուցելու դատավճիռներ հաճախ չեն կայացնում; Սակայն, քանի որ ռուսական ընկերութունը հարկն եղած ձևով ապացուցել է իր կրած վնասների առկայությունը, ապա դատարանի կողմից հայցվորի պահանջների բավարարումը օրինաչափ է, հիմնավորված»,- ասել է Մելաձեի փաստաբան Յուլիա Վոլկովան:

«Վիա Գրա»-ի ապրանքանիշը իր բառային բաղադրիչով պատկանում է Մելաձեի ընկերությանը: Չնայած այդ հանգամանքին 2013թ.-ի հոկտեմբերին այդ ընկերության համույթի գծով ուկրաինական մասով Մելաձեի նախկին գործընկեր Դմիտրի Կոստյուկը սկսել է տարածել գովազդ և հայտարարություն Կիևի ակումբներից մեկում «Վիա Գրա» համույթի կայանալիք ելույթների մասին: Մելաձեի փաստաբանների ասելով, Կոստյուկի այդ գործողությունները անբարեխիղճ մրցակցության դրսևորում են և խախտել են Մելաձեի օրինական շահերը, այդ թվում ապրանքանիշերի նկատմամբ նրա իրավունքները:

Կիևի Շևչենկոյի շրջանի առաջին ատյանի դատարանը քննելով ռուսաստանցի երաժշտին պատկանող ընկերության ներկայացրած դատական հայցը, փետրվար ամսին նրա պահանջները բավարարել էր մասնակիորեն՝ Կոստյուկին և համապատասխան ակումբին («Կարաբին Քլաբ»-ին) պարտավորեցնելով դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները կապված «Վիա Գրա»-ի և նրան պատկանող ապրանքանիշերի հետ: Սակայն վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի այդ դատավճիռը փոխել է և, որպես փոխհատուցում, Կոստյուկին նաև տուգանել է 360 հազար ռուբլով (մոտ 125 հազար գրիվենով):

Ասենք, որ Ռուսաստանի մի քանի դատարաններում Մելաձեն և Կոստյուկը «Վիա Գրա» ապրանքանիշի կապակցությամբ նույնպես դատական քաշքշուկների մեջ են գտնվում:
    Դիտվել է 476 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390