Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փնտրում են մշակույթը քաղաքացիների համար մատչելի դարձնելու հնարավորություններ

06.18.2014


Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները առաջարկում են իջեցնել մշակութային հաստատությունների մուտքի տոմսերի գները: Հղում անելով ռուսական լրատվամիջոցներին՝ հաղորդում է «taglur.am»-ը:

Քաղաքի խորհրդարանի անդամները նշում են, որ, օրինակ, Օլեգ Տաբակովի թատրոնի տոմսի արժեքը միջինը կազմում է 1000-ից 10 հազար ռուբլի, Արթ-թանգարանի «Մուլտիմեդիա» ցուցահանդես մուտք գործելու համար պահանջվում է 400 ռուբլի, իսկ Մոսկվայի գազանանոցի մուտքի տոմսի արժեքն աշխատանքային օրերին 300 ռուբլի է, իսկ հանգստյան օրերին՝ 500:
Պատգամավորները գտնում են, որ մշակույթի բոլոր օջախներում շեշտը պետք է դրվի ոչ թե շահույթ ստանալու, այլ սոցիալական բաղադրիչի վրա:

Սակայն այդ կարծիքը բոլորը չեն կիսում: Օրինակ, շուկայագետների ընկերակցության խորհրդի անդամ Նիկոլաս Կորոն գտնում է, որ գների կարգավորումը կառաջացնի սպեկուլյացիա, երբ էժան տոմսերը կսկսեն վաճառվել մի քանի անգամ թանկ գնով:

Մոսկվայի քաղաքապետի սոցիալական հարցերով տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովը հայտնել է, որ այս նախաձեռնությունն, այնուամենայնիվ, պետք է քննարկվի, թեև զեղջային համակարգին համապատասխանող քաղաքացիները այդպիսի արտոնություններից արդեն օգտվում են:
    Դիտվել է 491 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869