Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու հայտնի կինոաստղեր ցանկանում են դառնալ նահագապետ

06.18.2014


Հոլլիվուդի աստղ Ջորջ Քլունին որոշել է առաջիկայում իրեն սպասվող հարսանեկան արարողությունից հետո, զբաղվել քաղաքականությամբ: Այդ մասին հաղորդում է «mirror.co.uk» կայքը:
«Թագլուր» տեղեկատվական կայքի փոխանցմամբ, 53-ամյա դերասանը շատ հավանական է, որ փորձում է հետևել Առնոլդ Շվարցենեգերի օրինակին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցի Քլունին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել դեմոկրատական կուսակցության կողմից՝ 2018 թ.-ին Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում:

Սակայն մինչ այդ նա պետք է ամուսնանա 36-ամյա Ամալ Ալամուդինի հետ, ով հայտնի է որպես «WikiLiks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի փաստաբան: Նրանց հարսանիքը և ամուսնությունը նախատեսված 2014թ.-ի սեպտեմբերին:

Հայտնի է, որ Քլունին ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ: Նա հանդիսանում է Միացյալ ազգերի կազմակերպության դեսպան (2008 և 2014 թթ.-երին):

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները համարում են, որ ընտանիքի հոր և ամուսնու կերպարը կբարձրացնի Քլունիի վարկանիշը ընտրողների մոտ: Բացի այդ դեմոկրատների դիրքերը Քալիֆորնիայում ավանդաբար ուժեղ է: Այս նահանգը ուղղակի ռեկորդ է սահմանել սպիտակ տան տերերին ընտրելու քանակի հարցում:

Հիշեցնենք, որ հոլլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերը Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 8 տարի անընդմեջ:

Ավելացնենք, որ 2014թ.-ի հունվարին մեկ այլ հայտնի աստղ ու մարտարվեստի վարպետ՝ Սթիվեն Սիգալը, նույնպես հայտարարել է քաղաքականության մեջ մտնելու իր մտադրության մասին՝ Արիզոնայի նահանգում:
    Դիտվել է 496 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171