Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդկանց և կենդանիների խաչվող աշխարհների և տեսակի շարունակության հեքիաթը

06.20.2014

Հունիսի 14-ի Վիենայի պետական օպերային թատրոնում Լեոշ Յանաչեկի «Խորամանկ աղվեսի արկածները» ներկայացման պրեմիերայից հետո հանդիսատեսները բուռն ու երկարատև ծափերով դիմավորեցին, դժվարությամբ նախաբեմ ելած, 84-ամյա ավստրիացի ռեժիսոր Օտտո Շենկին, վերջին տասնամյակի համշխարհային երաժշտական թատրոնի խոշորագույն վարպետներից մեկին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թատերաշրջանի վերջին պրեմիերան դարձավ 1923թ.-ին Վիենայից ընդամենը 130 կմ հյուսիս գտնվող չեխական Բռնո քաղաքում, մորավիացի հայտնի կոմպոզիտորի կողմից գրված, այդ ստեղծագործության առաջին ներկայացումը: Նշենք, որ տաղանդավոր կոմպոզիտորը Բռնոյում է անցկացրել իր ողջ կյանքը:

Այս օպերայի բեմականացումը ինչ-որ առումով առաջին անգամ էր նաև, արդեն ավելի քան 50 տարի, Վիենայի օպերայում աշխատող բեմադրիչի համար, ով 1988թ.-ին մորավիացի կոմպոզիտորի «Յենուֆա» օպերայի բեմականացումից հետո, այլևս նրա ստեղծագործությանը չէր անդրադարձել: Անշուշտ, դրանից հետո Շենկը աշխարհի շատ առաջտար օպերային թատրոններում էր բեմադրություններ իրականացրել (ընդհանուր հաշվով՝ մոտ 130 ներկայացում), սակայն, շատերի համար անսպասելի, նա Վիենայում կրկին անդրադարձավ Լեոշ Յանաչեկի ստեղծագործությանը:

«Սա Վիենայի օպերայում եղել է իմ առաջին բեմադրությունը: Իսկ հիմա, հավանաբար՝ վերջինը: Այսպես ամբողջանում է սատանայական շրջանը»,- ասել է Շենկեն պրեմիերայի նախօրեին:

Մարդկանց և կենդանիների խաչվող աշխարհների և տեսակի շարունակության մասին օպերա-հեքիաթը Շենկը բեմադրել է խստորեն պահպանելով լիբրետոյի սյուժետային գիծը՝ առանց մոդեռնիզացման: Նկարիչ Ամրա Բուհբինդերը բեմի վրա ստեղծել է կախարդական անտառ, որտեղ մեկ շրջապտույտի մեջ ապրում ու մահանում են աղվեսները, ծղրիդները, բզեզները, նապաստակները, ոզնիները, անտառապահը, նրա կինը, հոգևորականը, դպրոցի տնօրենը և որսագողը: Թատրոնը ծրագրում հայտարարել է, որ այս «հեքիաթը հասցեագրում է փոքրերին և մեծերին»:

Գլխավոր դերերում հանդես են գալիս կանադացի բարիտոն Ջերալդ Ֆինլին (անտառապահ), իսրայելցի սոպրանո Շեն Ռեյսը (Սրականջ աղվես), կորեացի սոպրանո Հյունա Կոն (Ոսկեբաշ աղվես): Հանդիսատեսը հատկապես մեծ ջերմությամբ է ընդունել Վիենայի օպերային դպրոցի աշակերտների ելույթը:

Ավելացնենք, որ ներկայացման բեմադրիչ-նվագավարն է Վիենայի օպերայի երաժշտական ղակավար Ֆրանց Վելզեր-Մյոսթը:
    Դիտվել է 969 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ