Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

3-րդ հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը «Անահիտն» է

06.20.2014

2014թ.-ի աշնանը մեծ էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: Այդ մասին «sharmholding.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Անահիտի» նկարահանումները, որոնք ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ սկսվել են դեռևս 2010թ.-ին, իրականացվում են «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ընկերության կողմից:

Մուլտֆիլմը նկարահանվում է միջազգային չափանիշներին համապատասխան և «որակական նոր հարթություն կբերի հայկական մուլտարտադրությունը» տեղեկացնում է հոլդինգի պաշտոնական կայքը և նշում որ սա թվով 3-րդ հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է:

Մինչ այս նկարահնվել և հանդիսատեսին են ներկայացվել այդ չափանիշին համապատասխան 2 ֆիլմեր՝ Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկը» և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթը»:

Անահիտ մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը:

Կոմպոզիտորներն են՝ Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը, բեմադրող նկարիչը՝ Էռնեստ Մուրադյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

Կայքը տեղեկացնում է նաև, որ մուլտֆիլմի հետ արտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում «Sharm Pictures»-ը:
    Դիտվել է 682 անգամ