Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ դոլար գնահատվող մրցանակային արձանիկը վաճառվել է 79.200 դոլարով

06.25.2014


Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1942 թ.-ին «Իմ աղջիկ Սելը» ֆիլմի բեմադրող-նկարիչ Ջոզեֆ Ռայթին շնորհված «Օսկար»-ի արձանիկը երկուշաբթի օրը Ռոդ-Այլենդում կայացած աճուրդում վաճառվել է 79 հազար 200 դոլարով: Այդ մասին «asosheyted press »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, Ռայթը վախճանվել է դեռևս 1985թ.-ին, իսկ արձանիկը որպես ժառանգություն մնացել է նրա զարմիկին: «Օսկարի» նոր տիրոջ անունը չի հրապարակվում:
Աճուրդում արձանիկի նախնական գինը եղել է 30 հազար դոլար:

Ասենք, որ 1950թ.-ից սկսած Ամերիկյան կինոակադեմիայի որոշմամբ, սեփական «Օսկար»-ի արձանիկը վաճառել ցանկացողները այն նախ մեկ դոլարով պետք է առաջարկեն կինոակադեմիային և միայն կինոակադեմիայի կողմից չգնվելու դեպքում իրավունք ստանան այն վաճառել մի երրորդ կողմի: Սակայն, այդ որոշումը չէր կարող տարածվել 1942թ.-ին տրված մրցանակի վրա և հենց այդ հանգամանքից էլ օգտվել է բեմադրիչ-նկարիչ Ջոզեֆ Ռայթի զարմիկը՝ կատարելով իր համար շահավետ գործարք:

«Օսկար»-ի արձանիկը ունի 34.3 սմ բարձրություն և կշռում է 3,9 կիլոգրամ: Սկզբում այն պատրաստվում էր բրոնզից, իսկ այժմ ձուլվում է հատուկ համաձուլվածքից, արտադրվում է Չիկագոյի «R.S.Owens&Company» ընկերությունում և ծածկվում է 24 կարատանոց ոսկու շերտով:
    Դիտվել է 581 անգամ