Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

10 հազար դոլար մեկնարկային գինը աճուրդի ընթացքում բազմակի անգամ կավելանա

06.25.2014


Խորհրդային Միությունում և Ռուսաստանում 1917թ.-ից հետո թողարկված քարոզչական բնույթի պլակատների մի յուրահատուկ հավաքածո աճուրդի է դրվել ԱՄՆ-ում: Այդ գործերից ամենահինը թվագրվում է 1917թ.-ով, իսկ առավել նորը՝ 1963թ.-ով: Հավաքածոյում կա 103 պլակատ, որոնցից շատերը մեր օրերում հազվադեպ կամ եզակի օրինակներ են: Այդ մասին Նյու-Յորքի «Mercer and Middlesex » աճուրդի տան հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Առավել թանկարժեքը համարվում է 1924 թ.-ին Ալեքսեյ Լևինի և Վլադիմիր Մայակովսկու ստեղծած պլակատը: Դրանում զետեղված չափածո ստեղծագործությունը տեղ չի գտել ռուս նշանավոր բանաստեղծի երկերի ակադեմիական հրատարակության մեջ: Փորձագետները հույս ունեն, որ պլակատի 10 հազար դոլար մեկնարկային գինը աճուրդի ընթացքում բազմակի անգամ կավելանա:

Մասնագիտացված աճուրդը տեղի կունենա հունիսի 29-ին՝ Նյու-Ջերսի նահանգի Քրանբերի քաղաքում: Աճուրդին մասնակցելու հայտեր են ներկայացրել թե ամերիկացիները, թե եվրոպացիները և թե ռուսները:
    Դիտվել է 532 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697