Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդյան նոր ֆիլմը գնահատվել է որպես «ահաբեկչության բացահայտ գործողություն»

06.26.2014


Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) ԱԳՆ-ն «ահաբեկչության բացահայտ գործողություն» է անվանել Հոլլիվուդում հյուսիսկորեական առաջնորդ Քիմ Չեն Ինի սպանության մասին նկարահանված նոր կինոկատակերգությունը: Այդ մասին կորեական «Ռենհալ» լրատվական գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Մենք չենք կարող հանդուրժել ահաբեկչության այդ բացահայտ գործողությունը, երբ ֆիլմում բոլորի աչքի առջև փորձ է արվում վնաս հասցնել մեր մեծագույն առաջնորդին, վիրավորել մեր ժողովրդին ու բանակը, ոչնչացնել մեր ռեժիմը»,- ասված է Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

«Հարցազրույց» վերնագիրն ունեցող ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Սեթ Ռոգենը և Ջեյմս Ֆրանկոն, երկու լրագրողների մասին է, ովքեր հարցազրույց են վերցնում Քիմ Չեն Ինից, ապա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ իբր թե սպանում են նրան:

Կինոնկարի պրեմիերան նախատեսված է ԱՄՆ-ում հոկտեմբերի 14-ին:

Փհենյանը ֆիլմի հեղինակներին անվանել է «հանցագորներ», ովքեր վիրավորել են նրան, ով «ավելի թանկ է, քան բանակը և ժողովուրդը» և կոչ են արել արգելել ֆիլմի վարձույթը: Հակառակ պարագայում հյուսիսկորեական ԱԳՆ-ն սպառնում է ձեռնարկել «վճռական և անխիղճ միջոցներ»:

Ասենք, որ ԿԺԴՀ-ի ղեկավարությունն առաջին անգամը չէ, որ Հոլլիվուդում դառնում է ծաղրի առարկա: 2004թ.-ին թողարկվեց «Ամերիկա ջոկատը: Համաշխարհային ոստիկանություն» ֆիլմը, որտեղ երկիծանքով ներկայացվում էր այսօրվա Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրը՝ բռնապետ Քիմ Չեն Իրը:
    Դիտվել է 483 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160