Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռուստացույցը մարդու կյանքը կարող է կրճատել երկու անգամ

06.26.2014


Ամեն օր 3 և ավելի ժամ հեռուստացույցի առջև անցկացնելը կարող է երկու անգամ արագացնել վաղաժամ մահվան ռիսկի ենթարկվելու հավանականությունը, պարզել են մասնագետները: Նրանք հետազոտել են 13 հազար 284 առողջ կամավորների: Այդ մասին «theaustralian.com.au»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

8 տարվա ընթացքում արձանագրվել է սրտի,չորորակ ուռուցքի և այլ պատճառներով 97 մահվան դեպք:

Մահվան ռիսկը երկու անգամ բարձր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր հեռուստացույց են դիտում նվազագույնը օրական 3 ժամ՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր հեռուստացույց են դիտում մեկ ժամից ոչ ավելի:

Վիճակագրության համաձայն, հեռուստացույց դիտելը մնում է հիմնական գործունեության տեսակ, որը պահանջում է նստակեցություն, ասում է Նավարայի համալսարանի պրոֆեսոր Միգել Մարթինեզ-Գոնզալեզը:

Հատկանշական է, որ հետազոտողները կապ չեն տեսել համակարգչի կամ մեքենայի ղեկի մոտ անցկացրած ժամանակի և վաղաժամ մահվան միջև:

Այն չափի համաձայն, ըստ որի բնակչությունը ծերանում է, նստակյաց կյանքը դառնալու է դրա համար նորմա, զգուշացնում են մասնագետները: Դա ավելացնում է տարիքային տկարությունների քանակը: Պետք է վարել ակտիվ կյանք և օրական դիտել հեռուստացույց, ոչ ավելի քան՝ երկու ժամը:
    Դիտվել է 472 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245