Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրա փոխարեն «Ոսկե Սուրբ Գևորգը» հանձնվեց ճապոնիայի դեսպանատան խորհրդականին

06.30.2014


Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է ճապոնացի ռեժիսոր Քաձուեսի Քումաքերիի «Իմ տղամարդը» ֆիլմին: Այդ մասին հաղորդում է «taglur.am» հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Մրցանակների հանձնման արարողությանը կինոբեմադրիչը ներկա չէր: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե Սուրբ Գևորգը» նրա փոխարեն հանձնվեց ճապոնիայի դեսպանատան խորհրդականին, ով կարդաց Քաձուեսի Քումաքերիի շնորհակալական խոսքը:

Մոսկվայի հերթական միջազգային կինոփառատոնի մրցութային փուլին մասնակցում էին 15 ֆիլմ: Այն անցկացվեց Ռուսաստանի մայրաքաղաքում ՝ հունիսի 19-ից 28-ին: Այստեղ, ընդհանուր առմամբ ցուցադրվեց 367կինոնկար, որոնք դիտեցին 75 հազար հանդիսատեսներ:
    Դիտվել է 503 անգամ