Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկին. «Մի՞թե այսօր հնարավոր է հայհոյանքով սկանդալ առաջացնել»

06.30.2014

Հուլիսի 1-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտնում ցենզուրայից դուրս խոսակցությունը թատրոնում և կինոյում արգելելու մասին օրենքը, որը չպահպանելու դեպքում համապատասխան մշակութային հաստատությունը կտուգանվի 2000-50.000 ռուբլու չափով, կամ կարգելափակվի նրա գործունեությունը, կամ՝ համապատասխան գործի ցուցադրությունը: Իրավական այդ փաստաթղթի ուժի մեջ մտնելու կապակցությամբ «taglur.am»-ի ընթերցոներին ենք ներկայացնում Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի կարծիքը:

- Իմ համար, ազնվորեն ասած, այնքան էլ պարզ չի, թե ինչպես ընդունված օրենքը տեղափոխեմ գործնական ռելսերի վրա: Թատրոնը, այնուամենայնիվ, լրջությամբ առնչվում է կյանքին, իսկ քանի որ առնչվում է, եկեք կողմնորոշվենք այդ հանգամանքով:

Ես անցյալ տարի Պետերբուրգում ներկայացում է պատրաստում երիտասարդ մի ռեժիսորի հետ և տեքստի առաջին տարբերակում, որը նա առաջարկեց, կար հայհոյանք: Ես, բնականաբար, ասացի. «Դուք չե՞ք հասկանում, թե ինչպե՞ս պետք է աշխատել տեքստի հետ: Տվեք ինձ, տեսնեմ, թե ինչպիսի շտկումներ պիտի նրանում կատարեմ: Վաղը կբերեմ»:

Նստեցի, գցեցի, բռնեցի և հասկացա, որ ոչինչ անել չի կարելի: Հենց որ այդ բառերը դուրս ես նետում, տեսարանը բացարձակապես անհետանում է: Կորչում է սրությունը, ոչինչ չի հասկացվում: Կորչում է էներգիան, կորչում է ջիղը: Ամեն ինչ կորչում է ակնթարթորեն:

Ես առավոտյան ասացի. «Վերջ, գնացինք առաջ»: Եվ պետք է ասել, որ պատերը, որոնք 182 տարեկան են, փորձին դիմանում են: Հարցն այլ բանի մեջ է:

Լինում են դեպքեր, երբ դա անում են հատուկ նպատակով, սկանդալի համար: Թեև, ներողություն, ի՞նչ սկանդալ: Մի՞թե այսօր հնարավոր է հայհոյանքով սկանդալ առաջացնել: Բայց չէ՞ որ լինում են դեպքեր, երբ դա անհրաժեշտ է գեղարվեստորեն, երբ դրա մեջ կա որոշակի իմաստ: Չինովնիկները դա չեն հասկանում և չեն հասկանա երբեք:

Անմիջապես հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս վարվել գրող Սորոկինի հետ: Նրա նոր «Տելուրիա» վեպը այժմ փորձում է բեմադրել Մարատ Գացապովը: Եվ ինչպե՞ս բացատրել մարդկանց, ովքեր կգան և անպայման կհարցնեն. «Այսպես, ընկերներ, օրենքը պետք է որ իմանայիք... Արագ մի կողմ նետեք բոլոր հիմարությունները»: Իսկ Գացապովը նրանց կպատասխանի. «Ես պաշտպանված եմ հեղինակային իրավունքով»: Եվ ի՞նչ:

Սա բոլորովին հեշտ հարց չի և դրա լուծումը դեռ չկա: Կա երկու օրենքների անհամապաասխանություն: Սակայն այդ ակնհայտ իրավիճակը մեր բարոյականության ճակատի մարտիկները պարզապես չեն հասկանում, չեն կապակցում մեկը մյուսին: Այդ կեղծ բարեպաշտությունն արդեն մեր արյան մեջ է:
    Դիտվել է 1184 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ