Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սլավոնական միասնություն»-ը կայացավ առանց ուկրաինացիների

06.30.2014


Վերջին 45 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի ընդհանուր սահմանների հատման գոտում կազմակերպվող «Սլավոնական միասնություն» ամենամյա միջազգային փառատոնը կայացել է առանց ուկրաինական կողմի պաշտոնական պատվիրակության մասնակցության: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Կապված Ուկրաինայի սահմանների անհուսալի և վտանգավոր իրավիճակի հետ, հնարավոր չի եղել փառատոնն անցկացնել անմիջապես երեք երկրների սահմանին, այդ իսկ պատճառով, սլավոնական երգերի կատարումները, խոհարարական արվեստի յուրահտկությունների ցուցադրումը և վարպետաց քաղաքի հրաշալիքները հիմնականում կայացել են Կլիմովո սահմանամերձ քաղաքում:

Ուկրաինացի հազադեպ հյուրերից մեկը Կոնոտոպալսկու և Գլուխովսկու եպիսկոպոս Ռոմանն էր: Նա մասնակցեց մատուցված հոգևոր պաշտոնին և եղբայրակից ժողովուրդների հոգևոր ներկայացուցիչների հետ միասին աղոթեց Ուկրաինայի խաղաղ կյանքի համար:

Իսկ ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը նշեց, որ այս երեք ժողովուրդների միասնությունը Դնեպր գետի նույն հոգևոր ակունքներից է ձևավորված, որտեղ մկրտվել են սլավոնական ժողովուրդները:

    Դիտվել է 559 անգամ