Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիբերտարածությունում տեղավորվելու հնարավորություն բոլոր լեզուներին չի տրված

06.30.2014


Աշխարհում ավելի քան 3 հազար լեզվի սպառնում է թվային անհետացում: Այդ մասին հայտարարել են UNESCO-ի հովանավորությամբ, «Լեզվական և մշակութային բազմազանությունը կիբերտարածությունում» խորագրով 3-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցները:

«Աշխարհի 7 հազար լեզուներից կեսից ավելին ի վիճակի չեն ընդլայնել իրենց ներկայությունը կիբերտարածությունում, այդ իսկ պատճառով այդ լեզուները հայտնվել են թվային անհետացման վտանգի տակ: Դրա հետ կապված միջազգային հանրությունը պետք է գործադրի իր ողջ ուժերը, որպեսզի այդ լեզուները պահպանվեն»,- կարծում են կոնֆերանսի մասնակիցները:

UNESCO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էնգիդա Գեթաչյուի ասելով. «Լեզվի պահպանության գլխավոր պատասխանատվությունը ընկած է ընտանիքի վրա, իսկ UNESCO-ն պետք է նպաստի մշակութային բազմազանության զարգացմանը»:

Նա նաև ասել է, որ UNESCO-ն պետք է նպաստի այն բանին, որ յուրաքանչյուր երեխա կրթություն ստանա մայրենի լեզվով: «Լեզուն որոշում է այն, թե ինչ ենք մենք մեզնից ներկայացնում, ովքեր ենք մենք, դա մտածողության միջոց է: Ուսուցումը մայրենի լեզվով դպրոցում և համալսարանում շատ կարևոր է»,-ընդգծել է UNESCO-ի գլխավոր տնօրենի տեղակալը:

Կոնֆերանսում Փարիզի գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տնօրեն Ժոզեֆ Մարիանին հայտարարել է, որ «Եվրամիության երկրներում շատ քիչ միջոցներ են հատկացվում ազգային լեզուների պահպանման համար»: Նա ասել է, որ 2014-2015թթ.-երի համար Եվրամիության երկրներում լեզուները կիբերտարածություն տեղափոխելու համար հատկացվում է ընդամենը 4,5 մլն եվրո: «Ցանկալի է, որ Եվրամիության երկրները ավելի մեծ ուշադրություն դարձնեին լեզուների թվային պահպանության խնդիրներին: Պետք է հիմնել ընդհանուր բյուջե և ընդլայնել կապերը UNESCO-ի հետ»,- նշել է Ժոզեֆ Մարիանին:

Ավելացնենք, որ Յակուտսկում հունիսի 30-ին մեկնարկած միջազգային ֆորումին մասնակցում են 50 երկրների 130 մասնագետ: Այն կավարտի իր աշխատանքները հուլիսի 3-ին:
    Դիտվել է 421 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391