Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմեն Ջիգարխանյանը և Կախա Կավսաձեն կդառնան 80 տարեկան

07.03.2014


Հյուսիսային Օսեթիայի լեռներում 2014թ.-ի օգոստոսին կսկսվեն Արագավկա գետով միմյանցից բաժանված մտացածին վրացական Թիլի և օսեթական Թոլի գյուղերի կյանքը ներկայացնող ֆիլմի նկարահանումները: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ֆիլմի սցենարի հեղինակներից մեկը՝ Վլադիմիր Գուտնովը ասել է, որ կինոնկարի գլխավոր դերերը կատարելու են Արմեն Ջիգարխանյանը և Կախա Կավսաձեն, որը հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում Աբդուլայի դերակատարմամբ:

«Այս սցենարը գրվել է չորս տարվա ընթացքում: Գաղափարը ծնվել է Հարավային Օսեթիայում բռնկված 5-օրյա պատերազմից անմիջապես հետո: Սա կատակերգություն է այն մասին, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք, չնայած արգելքներին, հյուր են գնում միմյանց»,- ասել է Վլադիմիր Գուտնովը:

Երկրորդական պլանի դերասանների ընտրությունը նույնպես նախատեսված է իրականացնել օգոստոսին՝ Քուրթանթինայի ձորում: Վրացական Թիլի և օսեթական Թոլի գյուղերը կստեղծվեն Լեռնային Քարցա գյուղի տարածքում: Ֆիլմում կա նաև հարսնացուի առևանգման տեսարան: Փեսացուն իր նշանածին կթաքցնի ժայռի վրա կառուցված Ձիվգիսի ամրոցում:

2015 թ.-ին, երբ «Թիլին և Թոլին» կբարձրանա էկրան, գլխավոր դերակատարներ Արմեն Ջիգարխանյանը և Կախա Կավսաձեն կդառնան 80 տարեկան:
    Դիտվել է 481 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245