Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմի երկխոսություններն ունեն կրոնափիլիսոփայական խորություն

07.03.2014


Հոլիվուդյան կինոռեժիսոր Թերրի Գիլիամի նոր «Զրոյի թեորեմը» համաշխարհային վարձույթի շուկայում է: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Այսօր՝ հուլիսի 3-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի կինոթատրոններում սկսվում է «Սարսափը և ատելությունը Լաս-Վեգասում», «Բրազիլիա» ֆիլմերի ռեժիսորի այդ նոր ստեղծագործության ցուցադրությունը:

Այս անգամ Թերրի Գիլիամը ներկայացնում է կիբեր-իրականություն, որտեղ դերասան Քրիստոֆ Վալցը խաղում է ապագայից ժամանած մաթեմատիկոսի դեր, ով իր ղեկավարի (Մեթ Դեյմոն) հանձնարարությամբ պայքարում է թեորեմի լուծման համար: Իսկ թեորիմի իմաստն այն է, որ մի օր տիեզերքը խտանալու է և վերածվի մի փոքրիկ կետի:

Գիտնականի ընկերախումբը բազմամարդ չէ: Նրան շրջապատում են վիրտուալ մարմնավաճառը և հակերի հմտությունների տիրապետող մի շատ տաղանդավոր պատանի:

Ֆանտաստիկայի ժանրում հետաքրքիր այս ֆիլմը նկարահանված է տեսաշարերի նրբագույն հղկվածությամբ: Իսկ երկխոսություններն ունեն կրոնափիլիսոփայական խորություն: (Դիտել տեսահոլովակը)
    Դիտվել է 583 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188<